Բաժիններ՝

Կառավարությունն աջակցում է «Ռոյալ-Արմենիային», որը կարտադրի 3-ը 1-ում լուծվող սուրճ

ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում:

Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը ներմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս