
Դոլարը փոքր-ինչ էժանացել է

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է 406,49 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 405,5 դրամով, վաճառվում՝ 408,5 դրամով։