Բաժիններ՝

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալմելեռոա» և «Կրեդիտ Հաուս» գրավատների լիցենզիաները

Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 7-ի թիվ 284 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Գ.Հասրաթյան 10/9 գրախանութ հասցեում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 263 լիցենզիան՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ԱԼՄԵԼԵՌՈԱ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 7-ի թիվ 283 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք համայնք, Ջրվեժ, Քոչինյան փողոց 9/3 հասցեում գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 217 լիցենզիան՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս