
Հրանտ Բագրատյանն առաջարկում է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքները

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքներին։ Այդ մասին Հ. Բագրատյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։
«Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ, առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել` նկատի ունենալով «+, –» 20 ինտերվալը։ Ըստ այդմ, առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են` վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում»: