
Դոլարն էժանացավ 1.5 դրամով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.36%-ով կամ 1.5 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 950 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքը գինը կազմում է 410 դրամ, վաճառքինը՝ 413 դրամ։