Որքան էլ պարադոքսալ հնչի, Հովիկ Աբրահամյանը, ողջ էությամբ դեմ լինելով Տիգրան Սարգսյանին, կյանքի է կոչել վերջինիս ամենակարևոր, սակայն չիրականացած թեզը
«Կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը»,- բացման խոսքում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Տնտեսության վատթարացմանը անշարժ գույքն առաջինն է արձագանքում, իսկ լավացման հետ կապված՝ վերջինը
Հայաստանում արդեն գործում են շուրջ 60 գյուղացիական կոոպերացիաներ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, կոոպերացիայի ստեղծումն ու զարգացումը այս տարի կշարունակվեն նույն տեմպերով:
Ազգային ժողովն աճուրդի է հանում իր աշխատակազմին ամրացված 17 միավոր տրանսպորտային միջոցը՝ 14 հատ «ԳԱԶ-31», 1 հատ «ՄԻՑՈւԲԻՇԻ GALANT» և 2 հատ «ՊԵԺՈ 406» մակնիշի մեքենաներ:
Այսօր՝ ապրիլի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար է նշանակվել ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում սպառողական գներն աճել են 4.6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.6%-ով:
Զգալով իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 3.3%: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշների համաձայն՝ աճ է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, բացի արդյունաբերական արտադրանքի ծավալից
Ազգային ժողովի պատգամավոր-գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը 2013 թ-ի գույքի ու եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, բավականին ապահովված մարդ է։ Պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 270 միլիոն դրամ և 1 միլիոն 950 հազար դոլար։
Պայմանագրեր վավերացնելը մի հարց է, գործողության մեջ դնելը երկրորդ խնդիրն է: Ուստի, կարծում եմ, ժամկետները կսկսվեն 2015 թ. հունվարի մեկից ոչ շուտ:
Տարվա ընթացքում Ծառուկյանի եկամուտը կազմել է 1 մլրդ 885 մլն դրամ, որից 2 մլն 982 հազար դրամը նրա աշխատավարձն է, 1 մլրդ 320 մլն դրամը՝ շահաբաժինը, 562 մլն դրամը նա վարկ է վերցրել, իսկ մնացածը փոխառություններից ստացված տոկոսն է:
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին ակտիվները 2013 թվականի վերջին կազմել են 554 միլիոն դոլար։
Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունը ղեկավարեց 6 տարի: Այս ընթացքում ի՞նչ փոփոխություն կրեց Սարգսյանի ունեցվածքը: Հարկ է հիշել, որ նախքան վարչապետի պաշտոնում նշանակվելը, Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը և հասցրել էր զգալի ունեցվածք կուտակել:
ՀՀ ԿԲ փետրվար ամսվա տեղակագրի համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 190.9 միլիոն դոլար։
ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած 10 քայլերից մեկը ՓՄՁ-ներին 3 տարով բոլոր հարկերից ազատելն է (բացառությամբ` եկամտային հարկի)
Գործազրկության միջին մակարդակը, ըստ գնահատումների, 2014 թ.-ին կկազմի 14.9%: Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա 2013 թ. այն նվազել է՝ կազմելով 16.2%:
«168 Ժամի» հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «դրական քայլ» որակեց նաև ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ էլ ձեռնարկել, մասնավորապես` էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պատուհանը փակել:
Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ:
Ապրիլ 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.1 մլն ԱՄՆ դոլար:
Ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 99,189,704 ԱՄՆ դոլար 413.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101,256,105 ԱՄՆ դոլար 414.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Եթե առաջարկվում է հրաժարվել հարկային եկամուտներից, ապա պետք է նաև պատասխանել այն հարցին, թե ի՞նչ այլընտրանքային եկամուտների միջոցով են բարձրացվելու աշխատավարձերը կամ թոշակները։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում: Միջոցառումը կկայանա Շուշի քաղաքում ապրիլի 19-20-ը:
Իրական հարկային արտոնությունները խոշոր բիզնեսինն են, որն աշխատում է օրենքից դուրս, և քանի դեռ պետությունը չի կարողացել ստիպել խոշորներին աշխատել օրնքի շրջանակներում, փոքրերին դա ոչ մի կերպ չի հաջողվի, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում:
«Նաիրիտ» գործարանից տարբեր կոնստրուկցիաների կամ խողովակների վաճառքը վերջին 1-1.5 ամսում, երբ ՀՅԴ-ն քննարկումներ էր կազմակերպել գործարանի վերագործարկման հարցի շուրջ, դադարել էր, սակայն, արդեն 3-4 օր է, «Նաիրիտի» ղեկավարությունը կրկին ակտիվություն է դրսևորում:
Այսօր՝ ապրիլի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.5 դրամ։ Հիշեցնենք որ նախորդ երեկ բորսայում արտարժույթով գործարք չէր կատարվել, իսկ նախորդ օրը՝ ապրիլի 16-ին, փոխարժեքը նվազել էր կես դրամով և կազմել 414 դրամ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը՝ սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակների հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու վերաբերյալ, դրական քայլ է, նաև նոր վարչապետի առաջին քայլերից է, ինչը ևս դրական է: