Բաժիններ՝

Բորսայում պասիվությունը շարունակվում է

Նախորդ շաբաթվա ընթացքում  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չունեցավ՝ առաջարկի և պահանջարկի գների անհամապատասխանության պատճառով։

 

Ընթացիկ շաբաթը նույնպես սկսվեց բորսայական պասիվությամբ։ Այսօր՝ փետրվարի  2-ին, բորսայում արտարժույթ չի վաճառվել։ Դոլարն առաջարկվել է 478 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 475.2 դրամը։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 474 դրամով, վաճառում 479 դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս