Բաժիններ՝

Խոշոր հարկատուները 5.3%-ով ավելացրել են բյուջե վճարված հարկերը

ՀՀ Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2014 թվականի ընթացքում պետբյուջե է վճարել 42.8 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ «Ղ-Տելեկոմը» (Վիվասել) ցանկում երկրորդն է՝ 28.8 միլիարդ դրամով։ Խոշորագույն հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Ալեքս Գրիգը»՝  21.5 միլիարդ դրամով։

Առաջին տասնյակում տեղ են գտել նաև  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (19.9 միլիարդ դրամ), «Արմենտելը»՝ 16.5 մլրդ դրամ,  Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 12.4  մլրդ դրամ, «Ֆլեշը»՝ 12 մլրդ դրամ, «Գրանդ Տոբակոն»՝ 10.4 միլիարդ,  CPS-ը՝ 9.6 միլիարդ, և   «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը՝ 8 միլիարդ։

1000 խոշոր հարկատուները միասին նախորդ տարվա ընթացքում պետբյուջե են վճարել 700.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 2013 թվականի 665 մլրդ դրամի դիմաց։ Այսպիսով, 1000 խոշոր հարկատուները հարկերն ավելացրել են 35.5 միլիարդ դրամով կամ 5.3%-ով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս