
Հայաստանի միջազգային պահուստները՝ 2014 թվականի վերջին

Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստների ծավալը 2014 թվականի դեկտեմբերին կազմել է 1 միլիարդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Այդ թվում՝ ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների ծավալը կազմել է 1 միլիարդ 437.9 միլիոն դոլար, որից 945.5 միլիոն դոլարը արժեթղթեր են, 492.5 միլիոնը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ։
Համախառն միջազգային պահուստների մեջ մտնում է նաև 6.2 միլիոն հատուկ փոխառությն իրավունք (ՀՓԻ) Արժույթի միջազգային հիմնադրամում և 45.1 միլիոն դոլար այլ պահուստներ։
ԱՄՀ-ում պահուստային դիրք չունենք, իսկ ոսկու ծավալը, ինչպես հայտնի է, զրոյական է։