
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2014-ին աճել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփել է 2014 թվականին անշարժ գույքի շուկայի տվյալները: Ըստ այդմ՝ իրականացվել է 52,277օտարման գործարք, որից առքուվաճառքը՝ 75%, նվիրատվությունը՝ 24.5%, և փոխանակությունը՝ 0.5%: Անշարժ գույքի 40.8%-ն օտարվել է Երևան քաղաքում:
2014թ. ընթացքում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2013 թ-ի համեմատ, աճել է 7.3%-ով:
Երևանում անշարժ գույքի 15911 առուվաճառքի գործարքի 63.2%-ն արձանագրվել է բազմաբնական բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Անցած տարի վաճառվել է 13.3%-ով շատ բնակարան, քան նախորդ տարի: Ընդ որում, ըստ վիճակագրության, բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2014թ-ին 2013-ի համեմատ աճել են 0.8%:
2014թ. մարզերում, բացառությամբ Երևանը, վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 4636 բնակարաններ, որոնց քանակը, 2013թ. համեմատ, աճել է 0.5%-ով, իսկ 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գներն աճել են 0.7%-ով: