Այսօր՝ ապրիլի 29-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.95 413.07 դրամ։
2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված մի շարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում:
Բացառությամբ Քաղաքաշինության և Առողջապահության նախարարությունների, կառավարության կազմը լքել են տնտեսական քաղաքականության պատասխանատուները…
Կոտայքի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված է 5862 հարկ վճարող, որոնցից գործունեություն է իրականացնում 2605-ը: Տեսչության կողմից սպասարկվում է 2 քաղաք և 30 գյուղական համայնք, այդ թվում` հանքարդյունահանման ոլորտի 19, շինարարության 42, արտադրության 338 ձեռնարկություն:
ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունը հրապարակել է 2014 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա»-ը (նախկին «ՀայՌուսգազարդ»)։
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը իրեն պատկանող «Պեպսի» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառել է: Տեղեկություններ կան, որ Ա. Արսենյանը այն վաճառել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:
Մինչև անձնական պատասխանատվություն չլինի՝ ընդհուպ գնդակահարություն, Հայաստանում ոչ մի հարց չի կարգավորվի: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
1998-99 թթ. մոդելն անցած բոլոր տարիների ընթացքում լավագույնն էր, երբ հարկայինը և մաքսայինը եղել են ինքնուրույն, բայց ֆինանսների նախարարի ենթակայության տակ: Այդ դեպքում միասնական բյուջետային քաղաքականություն կարելի է իրականացնել, ներքին գերատեսչական շահերի բախումներ չեն լինի, և շատ ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն կարելի է իրականացնել, որովհետև Ֆինանսների նախարարությունը, երբ զրկված է ընթացիկ տեղեկատվությունից հարկային եկամուտների գծով, ճիշտ և ժամանակին չի կարող հարկային բարեփոխումների ընթացքում ադեկվատ քայլեր անել:
«Այս պահին առավել կարևոր է, որ նոր կառավարությունը շահի հասարակության վստահությունը: Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը…
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այսօր՝ ապրիլի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.07 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.02%-ով թանկացել է։
ԱԺ ոչ իշխանական «քառյակի» նախաձեռնությունըը այսօր մերժվել է 51 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ։ ՀՀԿ-ից բացի՝ մյուս բոլոր ուժերը կողմ են քվեարկել։
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ ապրիլի 28-ին մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում երկրորդ օրն անընդմեջ ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունենում։ Այսօր դոլարն առաջարկվել է 412.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 412 դրամը։
Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 22-ի թիվ 95 Ա, 96 Ա, 97 Ա, 98 Ա, 99 Ա որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ թիվ ԳԳ-Ե 216, ԳԳ-Ե 043, ԳԳ-Ե 196, ԳԳ-Ե 149 և ԳԳ-Ե 087 լիցենզիաները՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Կենտրոնական բանկի նախագահի ապրիլի 25-ի թիվ 1/368Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե220 լիցենզիայի գործողությունը:
ԲՀԿ-ն շրջանառության մեջ կդնի Միքայել Մելքումյանի 10 քայլերից` տնտեսավարող սուբյեկտներին անհապաղ շրջանառության հարկից և արտոնագրային վճարներից ամբողջական արտոնություն տրամադրելու օրենքի նախագիծը
Գորայքում նորմալ անասնագլխաքանակ չունեին, շատ ցածր մթերատու կենդանիներ էին, որ տարեկան 1500-2000 լիտր կաթ էին տալիս: Սպասվող սերունդը կրկնապատիկ կաթ կտա:
Ապրիլի 25-ին մեկնարկեց Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի վերաբերյալ սեմինարը, որը նպատակ ունի լուսաբանել վերանայված ԱՀԿ պետական գնումների համաձայնագիրը, ներկայացնել պետական գնումների միջազգային լավագույն փորձը և Հայաստանին վերաբերող նկատառումները:
Այսօր՝ ապրիլի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412.8 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագիրը ԱՀԿ քարտուղարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության հետ համատեղ 2014թ. ապրիլի 25-ին Երևանում անցկացրեց Առևտրային համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրի պարտավորվածությունների և պետական գնումների բնագավառում առաջատար միջազգային փորձին նվիրված սեմինար:
«Համակարգում առկա թերությունները շտկելու համար խմբակցությունները առաջարկությունների նախագիծ են ներկայացրել որը մենք կքննարկենք կառավարությունում և կհայտնենք մեր կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։
2014թ. ապրիլի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 100,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:
Դանդաղ տեմպերով կառավարություն է ձևավորվում: Այսօր ոչ ոք ստույգ չի հիշում` նման նախադեպ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ օրենսդրության ոգով է: Երկու-երեք օրը մեկ` մեկ կամ երկու նախարարի անուն է հրապարակվում: Քաղաքագետներն այս գործընթացը կառավարության ձևավորման փուլային տարբերակ անվանեցին:
Վերջին տարիներին ՀՀ պետական պարտքը կտրուկ ավելացել է՝ 2008թ. վերջում 584.6 միլիարդ դրամից 2013թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ ՀՀ դրամի: ՀՀ կառավարությունը պնդում է, որ պետական պարտքը կայուն է և մտահոգության պատճառ չի կարող հանդիսանալ:
Հայաստանում ներդրվում է այընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտ: Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և հարակից մի շարք օրինագծերի փաթեթին:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2014 թ. առաջին եռամսյակում էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնողների վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գործող և հաշվետվություններ ներկայացնող 87887 տնտեսվարողներից էլեկտրոնային եղանակով հաշվետվություն է ներկայացրել միայն 60782-ը կամ 69.2%-ը:
Նոր կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել հնի կառուցածը քանդելուն: Երեկ գործադիրը հավանություն տվեց «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որով վերացվում է ավտոմեքենաների համար 2012-ից սահմանված շքեղության հարկը:
2014թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը գրեթե զրոյական։ Այս մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։