Բաժիններ՝

Ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը նվազել է

31.12.2014թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա են  ունեցել 8 ապահովագրական ընկերություններ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվները հաշվետու եռամսյակում նվազել են 8.1%-ով (12-ամսյա նվազումը՝ 13.2%) և 31.12.2014 թ. դրությամբ կազմել են 43.4 մլրդ դրամ, պարտավորությունները նվազել են 3.1%-ով (12-ամսյա նվազումը՝ 18.7%) և կազմել 27.7 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը նվազել է 0.2%-ով (12-ամսյա նվազումը՝ 1.3%) և կազմել 15.8 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում 31.12.2014 թ. դրությամբ համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (32.7%), պետական արժեթղթերը (20.4%) և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (12.7%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (39.1%) և պահանջների պահուստները (12.8%):

2014 թվականի ընթացքում ապահովագրական ընկերությունների՝ վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 1.9 մլրդ դրամ:

ՖՀՄՍ համաձայն՝ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 2.2 մլրդ դրամ:

Հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 30.1 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները՝ 3.6 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 12.0%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս