Որ բանկային քարտերն են նախընտրում հայերը
2014թ. չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19-ը տրամադրել և սպասարկել են վճարային քարտեր: Ընդ որում՝ 19 առևտրային բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին:
Քարտերի սպասարկման նպատակով հաշվետու ժամանակահատվածում տեղադրվել են 30 նոր ավտոմատ գանձման մեքենաներ, 2014 թ. չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց թիվը կազմել է 1387:
Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS-տերմինալների քանակը եռամսյակի ընթացքում նվազել է 52-ով՝ կազմելով 6 954:
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 1.6 մլն (նախորդ եռամսյակի համեմատ մնացել է անփոփոխ):
Մասնավորապես, ԱրՔա քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ նվազել է 4%-ով՝ կազմելով 547 հազար:
Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 3%-ով՝ կազմելով 1.1 մլն քարտ, այդ թվում՝ VISA-ն և MasterCard-ը ավելացել են համապատասխանաբար 1%-ով և 2%-ով և կազմել 712 հազար և 321 հազար: