Բաժիններ՝

Որ ոլորտներին են ամենից շատ վարկավորել ՀՀ բանկերը և ինչ արժույթով

2014 թվականի 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը (ներառյալ՝ լիզինգը և ֆակտորինգը) կազմել է 2 տրլն 100.5 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ 2014թ. չորրորդ եռամսյակի բանբերը։

Իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց և բանկերի հետ կապված անձանց ու աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալներն աճել են համապատասխանաբար 17.5%-ով, 9.6%-ով և 3.4%-ով՝ եռամսյակի վերջին կազմելով 1 տրլն 222.8 մլրդ դրամ, 771.5 մլրդ դրամ և 79.1 մլրդ դրամ:

Լիզինգի ու ֆակտորինգի ընդհանուր ծավալը (առանց միջբանկային լիզինգի և ֆակտորինգի) աճել է 17.0%-ով և կազմել 27.0 մլրդ դրամ:

Ըստ արժութային կառուցվածքի՝ դրամային և արտարժութային վարկերը (ներառյալ՝  լիզինգը և ֆակտորինգը) ավելացել են համապատասխանաբար 2.0%-ով և 20.8%-ով` եռամսյակի վերջին կազմելով 690.9 մլրդ դրամ և 1 տրլն 409.6 մլրդ դրամ: Արդյունքում` արտարժութային վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում ավելացել է 3.8 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 67.1%:

Վարկային ներդրումներում մեծ տեսակարար կշիռ ունեն սպառողական, առևտրի և մշակող արդյունաբերության ճյուղերին տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 21.1%, 18.2% և 9.6%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս