Կէժանանա՞ արդյոք գազը՝ ՀՀ սպառողների համար
«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական գազի գինը նվազեցնելու շուրջ: Հիշեցնենք, որ դեռ տարեսկզբից բանակցություններ էին գնում գազի գնի հետ կապված: Այժմ նախագահների մակարդակով պայմանավորվածությունից հետո պետք է կնքվի միջկառավարական պայմանագիր:
Խնդիրն այն էր, որ փոխարժեքի կուրսով պայմանավորված ներքին սպառման գազի գինը պետք է փոխվեր, քանի որ սպառողների համար սակագնում ընկած է 416 դրամ հարաբերակցությունը դոլարի նկատմամբ, ինչն այսօր ԿԲ հրապարակած թվերից զգալի տարբեր է:
168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ազդեցություն կունենա նախագահների պայմանավորվածությունը սպառողների վրա:
«Դա հնարավորություն է տալիս գնահատել մեր ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով»,- ասաց Շ.Սարդարյանը:
Այսինքն, ըստ նրա, սահմանին գազի էժանացումը թույլ կտա խուսափել փոխարժեքի պատճառով ներքին շուկայում սպասվող թանկացումից: