
Բորսայում դոլար չի վաճառվել

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 28-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 477.25 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 475.5 դրամը։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 473.7 դրամով, վաճառում 477.5 դրամով: Եվրոյի առքի միջին գինը 514 դրամ է, վաճառքինը՝ 523 դրամ։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 9 դրամով, վաճառվում՝ 9.44 դրամով։