
Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում բարձրացրել է Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու հարցը

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ Նյու Յորքում մասնակցել է միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը:
Իր ելույթում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միևնույն ժամանակ անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանության հովանավորման հետ կապելը:
ՀՀ կառավարություն