Բաժիններ՝

«Տելեմարկետ» ՍՊԸ-ի ստուգման արդյունքում արձանագրվել է 18.6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն  

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ՏԵԼԵՄԱՐԿԵՏ» ՍՊԸ`  18.6մլն դրամ, «ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ` 8.1մլն դրամ, «ԳՈՌՀԱԿ ԹՐԵՅԴ» ՍՊԸ՝ 6.7մլն դրամ, «ԱՌԴԵԼԻԿԱՏԵՍ»  ՍՊԸ` 6.3մլն դրամ, «ՊՐՈԴԻՆՎԵՍՏ-ՏՊԿ» ՍՊԸ` 6.1մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  10 ստուգումներ: 27.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս