Բաժիններ՝

Կառավարությունը «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ»-ին ազատեց 510 մլն դրամ տույժից

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին ՀՀ օրենքի որոշման նախագիծը:

Կառավարության նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ըստ այդմ՝ առաջարկվում է ընկերությանն ազատել չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից 510 մլն դրամի չափով: Նա նշեց, որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում երկրորդ խոշոր ցեմենտ արտադրող ընկերությունը. «ՎՏԲ» բանկը 4.6 մլն դոլար վարկի համաձայնություն է տվել՝ ընկերությունը վերագործարկելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս