Բաժիններ՝

Կառավարությունն ունի երկրի երկարաժամկետ անկման ծրագիր. Լևոն Զուրաբյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին դրական եզրակացություն չի տվել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ այս քննարկումը տեղի է ունենում օրենքի խախտումով:

Խոսքը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից հատկացվող 40 մլն դոլար վարկի մասին է, որով վերակառուցվելու է 190 կմ ճանապարհ:

Ըստ Լ.Զուրաբյանի՝ կարելի է վարկը վերցնել, եթե բավարարվում են առնվազն 3 պայմաններ՝ վարկը վերցնող կառավարությունն ունի երկրի զարգացման հստակ ծրագիր, եթե կա կոնկրետ ծրագիր, և եթե վարկը վերցնում և օգտագործում է մի կառավարություն, որը կոռումպացված չէ, այսինքն՝ վարկը կօգտագործվի բուն նպատակի համար, և ոչ թե՝ կհանգրվի իշխանավորների գրպաններում:

Լ.Զուրաբյանը մեջբերեց «Ի-Վի քոնսալթինգ» հետազոտական կենտրոնի վերլուծություններից մեկը, որ, եթե մենք ունենանք ոչ թե՝ 2.5%, այլ՝ 3.5% աճ, ապա մեր տնտեսությունը կկայունացնենք միայն 2040 թ., իսկ արտագաղթի հանրագումարը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կհասնի 1 մլն-ի. «Կառավարությունը ոչ թե չունի երկրի զարգացման հստակ ծրագիր, այլ ունի երկրի երկարաժամկետ անկման ծրագիր: Եվ նման վիճակում պարտքեր կուտակելն ուղիղ ճանապարհ է՝ դեպի սնանկացում»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ պոպուլիզմի ավելացումը խորհրդարանական ընտրություններից առաջ ըմբռնելի է: Նա հայտարարեց, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկեց վավերացնել համաձայնագիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս