Դոլարայնացման մակարդակը դեկտեմբերին նվազել է
Դոլարայնացման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի դեկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, նվազել է։
Օրինակ՝ D1 ցուցանիշը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերությունը) 53%-ից նվազել է մինչև 52.2%։
D3-ցուցանիշի դեպքում (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) դոլարայնացման մակարդակի նվազումն ավելի ակնհայտ է՝ 54.7%-ից 51.8%։
D4 ցուցանիշը (ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների տեսակարար կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում) ամսվա կտրվածքով մնացել է անփոփոխ։
Սակայն մեկ տարվա կտրվածքով՝ 2014-ի թվականի դեկտեմբերի համեմատ, բոլոր ցուցանիշների գծով աճել է, բացառությամբ D3-ի ։
Աղյուսակը ցույց է տալիս մի օրինաչափություն՝ ժամկետային ավանդների դեպքում մեր քաղաքացիները դոլարայնացմանը այնքան էլ հակված չեն եղել, քանի որ ցանկացած պահի դրամային հաշվի վրա եղած փողը կարելի է ծախսել կամ փոխարկել այլ արժույթի։
Մինչդեռ ժամկետային ավանդների դեպքում արտարժույթով պահվող խնայողությունների կշիռը մեծացել է։ Այսինքն՝ տարվա ընթացքում ավանդատուների վստահությունը ազգային արժույթի նկատմամբ որոշ չափով թուլացել է։
Վարկերի դոլարայնացումը (D5) թեպետ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 0.5 տոկոսային կետով նվազել է, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ աճել է 0.3 տոկոսային կետով և հասել 66.2-ի։