ԵՏՄ-ն կպայքարի մտավոր սեփականության իրավունքի խախտման դեմ
ՀՀ կառավարությունը այսօր համաձայնություն է տվել «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Նախատեսվում է ստեղծել գործուն իրավական հիմքեր, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մտավոր սեփականության իրավունքի խախտման կանխարգելմանն օժանդակելու համար: ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցության շնորհիվ կեղծված ապրանքների ներկրումը միասնական մաքսային տարածք զգալիորեն կնվազի: