Բաժիններ՝

Որ ոլորտներում չեն աշխատում ՀՀ բանկերի ակտիվները

 

ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2017 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 6.19%: Այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտների չաշխատող ակտիվների կշիռը 6.09% է, ոչ ռեզիդենտներինը՝ 0.10%։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի օգոստոս ամսվա տեղեկագրից։

Նշենք, որ չաշխատող համարվում են այն ակտիվները, որոնք բանկին եկամուտ չեն բերում։ Դրանց մեջ մտնում են իմմոբիլիզացված կամ «մահացած» ակտիվները (չմշակվող հողեր, չաշխատող գործարաններ և այլն), դրամական միջոցները՝ դրամարկղում և Կենտրոնական բանկում, պարտադիր պահուստները ԿԲ-ում, հսկվող, ստանդարտ և կասկածելի դասակարգված վարկերն ու դեբիտորական պարտքերը։

Ի հակառակ սրա՝ աշխատող ակտիվներ են համարվում վարկային ներդրումները, ՆՈՍՏՐՈ հաշիվների վրա առկա միջոցները, արժեղթղերի մեջ ներդրված միջոցները, ներդրումային ակտիվները և այլն։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, մարտի վերջին չաշխատող ակտիվների կշիռը ավելի բարձր է, քան տարեսկզբին (5.96%), սակայն զգալիորեն ցածր է 2016 թվականի ընթացքում գրանցված ցուցանիշներից։

ԿԲ տվյալների համաձայն, չաշխատող ակտիվները շատ են հատկապես սպառողական վարկերի գրով։ Ռեզիդենտների 6.09% չաշխատող ակտիվներից  մեծ մասը 1.22%-ը սպառողական վարկերն են։

Չաշխատող ակտիվների կշռով երկրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ 1.21%: Առևտրի ոլորտի չաշխատող ակտիվները կազմում են 0.82%, կեցության և հանրային սննդի ոլորտում՝ 0.7%, գյուղատնտեսության ոլորտում՝ 0.5%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս