Բաժիններ՝

Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2017 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ 395 մլն դրամ։

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով, հիփոթեքային վարկային պորտֆելի 89.4 մլրդ-ը դրամային է, իսկ 92.9 մլրդ-ը տրամադրված է արտարժույթով։  Փետրվարի վերջի համեմատ՝ հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 227 մլն դրամով։

Ընդ որում, դրամային վարկերի ծավալն աճել է 931 մլն դրամով, իսկ արտարժույթով վարկերի ծավալը՝ նվազել 1 մլրդ 157 մլն դրամով։  Հիփոթեքային վարկերի մեծ մասը`149.1 մլրդ դրամը, անշարժ գույքի ձեռքբերման վարկեր են։ Անշարժ գույքի վերանորոգման վարկերի ծավալը 25.6 մլրդ դրամ է, կառուցապատման հիփոթեքային վարկերինը՝ 7.6 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031