ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 2.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ

2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ստացվել են ավելի քան 2.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 41.7%-ը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որից 56.3 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում՝ կազմելով ծրագրած մուտքերի 20.6%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 12.6 մլրդ դրամ, որից 5.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 100.1%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 16.5%-ով կամ 1.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից, ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների, ինչպես նաև ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չէին ստացվել:

Տեսանյութեր

Լրահոս