
Բենզինի և դիզվառելիքի ներկրումը կտրուկ նվազել է

2016 թվականին Հայաստան է ներկրվել 140,5 հազար տոննա բենզին և 119,3 հազար տոննա դիզելային վառելիք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։ Քանի որ Հայաստանից բենզին և դիզվառելիք չի արտահանվում, ապա այս թվերը ցույց են տալիս հենց սպառման ծավալները։
2015 թվականին ներմուծվել է 130,4 հազար տոննա բենզին և 121,4 հազար տոննա դիզվառելիք։ Այսինքն՝ բենզինի ներկրման ծավալները 2016 թվականին ավելացել են, իսկ դիզվառելիքինը՝ նվազել։
Սակայն 2017 թվականի առաջին եռամսյակում շեշտակիորեն նվազել է թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի ներկրումը։
Այսպես՝ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 25,2 հազար տոննա բենզին՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35,3 տոննայի դիմաց։
Դիզվառելիքի ներկրումը կիսով չափ է կրճատվել՝ 28,7 հազար տոննայից հասնելով 14,7 հազար տոննայի։