Ամենահարուստ չինացին՝ ըստ Forbes-ի. ով է նա
Էլեկտրոնային առեւտրի հսկայի՝ Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման առաջ է անցել Wanda Group կորպորացիայի ղեկավար Վան Ցզյանլինից եւ դարձել Չինաստանի ամենահարուստ մարդը: Այս մասին վկայում են Forbes հանդեսի հրապարակած տվյալները:
Մայիսի 12-ի դրությամբ Ջեկ Մայի կարողությունը գնահատվում էր 30,9 մլրդ դոլար, իսկ Վան Ցզյանլինինը՝ 30,7 մլրդ դոլար:
Վան Ցզյանլինը շահույթ է ստանում հիմնականում անշարժ գույքի եւ զվարճալիքների ոլորտի բիզնեսից: Ջեկ Մայի կարողությունն ավելացել է այս տարի Alibaba-ի բաժնետոմսերի ավելի քան մեկ երրորդով թանկանալու շնորհիվ՝ ընկերության եկամուտների աճի ֆոնին, գրում է հրատարակությունը:
Ներկայում Ասիայի ամենահարուստ մարդը, Forbes-ի վարկածով, հոնկոնգյան մուլտիմիլիարդատեր Լի Ցզյաչենն է: Նրա կարողությունը գնահատվում է 32,9 մլրդ դոլար:
Alibaba Grup-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն է եւ աշխատում է էլեկտրոնային առեւտրի բնագավառում: Այն Ջեկ Մայի կողմից հիմնադրվել է 1999 թվականին: Ընկերությանը նաեւ պատկանում են մի քանի դուստր ընկերություններ եւ ինտերնետ-հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com-ը:
alian Wanda-ն ավելի վաղ զբաղվում էր գրասենյակային ու բնակելի անշարժ գույքի շինարարությամբ, իսկ ներկայում նաեւ բիզնես Է վարում սպորտի, զբոսաշրջության, ժամանցի ինդուստրիայի եւ կինոյի բնագավառում: Dalian Wanda Group-ը հիմնադրվել է 1988 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: