ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին:
Մոսկվայի բորսան հայտարարել է, որ հունիսի 13-ից դադարեցնում է ԱՄՆ դոլարով և եվրոյով առևտուրը՝ Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցների պատճառով:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ևս 14 %-ով, Ղրղզստանինը` 9 %-ով, Բելառուսինը` ավելի քան 4 %-ով, Ղազախստանինը` գրեթե 4 %-ով:
Ուստի, զարմանալի չէ, որ Վրաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Մնում է հասկանալ, թե այս ամենի ֆոնին ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները՝ գնալով ավելի բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում»:
«Համաշխարհային բանկը» (ՀԲ) փոփոխություններ է կատարել 2024-ի և 2025-ի համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ արված կանխատեսումներում:
Հայաստանն ու Իտալիան 2023 թվականի արդյունքներով ներառվել են Ռուսաստանին անձրևից պաշտպանող ապրանքների՝ հովանոցների և ռետինե կոշիկների գլխավոր մատակարարների եռյակում, իսկ առաջին տեղում նախկինի պես Չինաստանն է։ Նման հաշվարկ է արել ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով ՄԱԿ – ի Comtrade հարթակի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը վավերացնում է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների հիմնման, գործունեության ու իրականացման վերաբերյալ 2023 թ. հունիսին կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Տնտեսական աճի տեմպը դանդաղել է. Մարտին Գալստյան
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։ Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից։
Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով, 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ՀՀ-ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի ԱԱՀ-ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշակի ժամանակահատվածով դադարեցնում է Ռուսաստանից ցորենի ներկրումը:
Վերջին ամիսներին արդյունաբերության մեջ արձանագրվող ոսկերչական արտադրատեսակների արտադրության անգամներով աճերը, որոնք շատերի մոտ տարակարծությունների տեղիք էին տվել, ամբողջությամբ զրոյացել են։ Տարվա կտրվածքով, ոլորտում անկում է գրանցվել։ Պաշտոնական վիճակագրության տվյալներից, նույնիսկ նախկին աճերն են «անհետացել»։
Ռուսաստանից Թուրքիա բանկային փոխանցումների կարգավորման հարցում էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում, գործարքների իրականացման հետ կապված խնդիրները պահպանվում են։
Ազգային ժողովն ընդունեց օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Կատարվող փոփոխությամբ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվող գործունեության տեսակների, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունների գծով տնտեսավարողները 2025թ. հունվարի 1-ից կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։
Կոնվերս Բանկի C360 բանկային ծառայությունների փաթեթները հասանելի են Converse Mobile-ում: Այսուհետ մուտք գործելով հավելված` օգտատերերը հնարավորություն կստանան բաժանորդագրվել Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին և օգտվել մի քանի բանկային ծառայություններից միասնական` ավելի ցածր սակագնով:
Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նոր համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին այսօր հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի» (DEİK) Թուրքիա-Իսպանիա գործարար հանձնաժողովի նախագահ Էբրու Օզդեմիրն անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա հարաբերություններին:
Ամփոփվել են ԵՊՀ Ուսանողական խորհրդի հայտարարած մրցույթի արդյունքները: Մրցույթի երեսուն հաղթողները համապատասխան հավաստագրերը ստացել են գործընկեր Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանից «Կարաս գինիներ»-ում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:
Արտաքուստ ցույց տրվող բարձր աճերի ֆոնին՝ տնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի։ Հայտնի ու անհայտ օլիգարխներն ապրանքները մի տեղից բերում, մեկ այլ տեղ ծախում են ու դա համարում են տնտեսական աճ։
Վերջին տարիներին այնքան շատ ու այնքան թանկ պարտքեր են կուտակել, որ պարտքի սպասարկումը չափազանց ծանր բեռ է դարձել պետական բյուջեի վրա։
Կար ժամանակ, երբ դեռևս ամիսը չբոլորած՝ Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ էր հրապարակում հարկերի հավաքագրման վերաբերյալ։ Խոսում էր մուտքերի աննախադեպ աճերից ու բյուջեի եկամուտների գերակատարումներից, փորձում էր մարդկանց վրա տպավորություն գործել։
Ոսկերչական արդյունաբերության կտրուկ աճը նախկինում էլ էր կասկածներ առաջացնում։ Այժմ վիճակագրական կոմիտեն պաշտոնապես հաստատեց՝ դա «հաշիվ չէ»։ Փոխարենը հանկարծ բարձրացել են մետալուրգիայի թվերը։ Այս մասին գրում է arm.sputniknews.ru-ն։ Հայաստանի արդյունաբերությունը 2024 թվականի հունվար-ապրիլին աճել է 26,8%-ով։ Այս մասին են վկայում հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ինչպես և վերջին 2-3 տարիներին, հանքարդյունաբերության ծավալները չեն աճում (այդ թվում՝ […]
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում կնքվել է ավելի քան 72 միլիարդ դոլար արժողությամբ 982 համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, համաժողովի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար Անտոն Կոբյակովը։
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: