Ֆինլանդիայի բնակիչները սկսել են Շվեդիա մեկնել սնունդ գնելու համար. լրատվամիջոցներ
Ֆինլանդիայի բնակիչները սնունդ գնելու համար սկսել են մեկնել հարևան Շվեդիա, որտեղ իշխանությունները ապրիլի սկզբին նվազեցրել են սննդամթերքի ԱԱՀ-ն: Այս մասին հաղորդում է Yle-ն։
Ապրիլի 1-ին Շվեդիայի կառավարությունը սննդամթերքի ԱԱՀ-ն 12%-ից իջեցրեց մինչև 6%։ Նոր դրույքաչափը ուժի մեջ կմնա մինչև 2027 թվականի վերջը։
«Գների անկումը խթանել է Զատկի տոների վաճառքը և ֆինների ուշադրությունը կենտրոնացրել է Հապարանդայի վրա (քաղաք Շվեդիայի հյուսիսում, որը սահմանակից է Ֆինլանդիային – խմբ.), որտեղից վերջիններս ակտիվորեն գնումներ են կատարում»,- ասվում է զեկույցում։
Yle-ի լրագրողներն այցելել են Հապարանդայի սուպերմարկետներից մեկը, և նրանց հայտնել են, որ ֆինները, ընդհանուր առմամբ, ավելի լավ են տեղեկացված հարկային փոփոխությունների մասին, քան տեղի բնակիչները։
Խանութի սեփականատերը, ում հետ զրուցել են լրագրողները, կարծում է, որ հարկային փոփոխությունները կխթանեն վաճառքը, այդ թվում՝ ֆինն գնորդների շրջանում:




