ԱՄՆ վարչակազմը կրճատել է մաքսատուրքերը մետաղական որոշ արտադրանքների համար. NYT

ԱՄՆ վարչակազմը նվազեցրել է մետաղական մի շարք արտադրանքների մաքսատուրքերը և պարզեցրել դրանց հաշվարկման ընթացակարգը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է New York Times-ը՝ հղում անելով չներկայացած բարձրաստիճան պաշտոնյայի ճեպազրույցին։

«Նախկինում ընկերությունները պետք է վճարեին 50% մաքսատուրք ներմուծվող ապրանքների մեջ պարունակվող մետաղի համար, գումարած մաքսատուրքեր՝ ապրանքների մյուս բոլոր բաղադրիչների համար: Համակարգը պահանջում էր, որ ընկերությունները հաշվարկեին իրենց արտադրանքի մեջ առկա նույնիսկ փոքր մետաղական մասնիկների կամ բեկորների արժեքը և ծագումը: Այժմ համակարգը պարզեցվել է»,- նշվում է հոդվածում:

Այժմ 15%-ից ավելի պողպատ, ալյումին կամ պղինձ պարունակող ապրանքների ներմուծող ընկերությունները պետք է վճարեն ապրանքների ընդհանուր արժեքի 25%-ի չափով մաքսատուրք։

Այս մետաղների ավելի ցածր պարունակությամբ ապրանքները ընդհանրապես չեն ենթարկվի մետաղների մաքսատուրքի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930