Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
Նոր Հաճնում գործող Family ընկերության պատմությունը սկսվում է 2003-ին՝ արևածաղկի սերմերի արտադրությունից: Այնուհետև ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ շուկային ներկայացնելով նաև չիպսերի լայն տեսականի, պոպկորն և սուրճ, որոնք ներկայում իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։
Ընկերության տնօրեն Արման Մխիթարյանի խոսքով՝ արտադրության հիմքում դրված է ոչ միայն բարձրորակ հումքի օգտագործումը, այլև աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ մոտեցումը։ Նրա ձևակերպմամբ, Family-ի արտադրանքի գլխավոր առանձնահատկությունը թիմի նվիրվածությունն ու այն սերն է, որը ներդրվում է յուրաքանչյուր ապրանքի ստեղծման ընթացքում։
Ընկերության զարգացման և արտադրության ընդլայնման կարևոր փուլը սկսվել է Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ։ Բանկի ֆինանսական աջակցությամբ կառուցվել է արտադրության նոր շենքը, որտեղ այժմ իրականացվում է ընկերության ամբողջ արտադրական գործընթացը։
Նոր արտադրամասի գործարկումը հնարավորություն է տվել զգալիորեն մեծացնել արտադրության ծավալները և նախանշել զարգացման նոր ուղղություններ։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է առաջիկայում շուկա ներկայացնել նաև փոքր փաթեթավորմամբ արտադրանք՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն սպառողների համար, այդ թվում՝ խոշոր սուպերմարկետներում։
Այսօր Family-ն փոքր ընտանեկան բիզնեսից վերածվել է զարգացող արտադրության, իսկ Կոնվերս Բանկի աջակցությունը դարձել է այդ աճի առանցքային գործոններից մեկը՝ նպաստելով բիզնեսի կայուն զարգացմանն ու ընդլայնմանը։
Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի Women in Business վարկատեսակի շրջանակում, որը ստեղծված է աջակցելու կանանց կողմից հիմնված կամ ղեկավարվող ձեռնարկություններին՝ առաջարկելով հասանելի ֆինանսավորում, ճկուն պայմաններ և զարգացման համար անհրաժեշտ գործիքներ՝ նոր շուկաներ մուտք գործելու և բիզնեսը վստահորեն ընդլայնելու նպատակով։
conversebank.am, 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




