Հայաստային առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը շարունակում է աճել։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված դրամավարկային ցուցանիշները՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։
ԱՄՆ-ի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա ընթացքում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, աճել է ավելի քան 1,2 տրլն դոլարով՝ հայտնվելով ռեկորդային 21,5 տրլն դոլարի նշագծին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները:
Ընդառաջ գնալով ի հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչև 31.12.2018թ.:
Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ուսումնասիրությունն ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով` խումբը տեսչության հետ կապ չունի և ձևավորվել ու գործում էր հասարակական հիմունքներով:
Թուրքիայի առևտրի նախարարությունը պատրաստվում է արտահանողներին մեծ աջակցություն ցուցաբերել: Մինչև տարեվերջ 17%-ով ավելացնելով ֆինանսական աջակցությունը՝ թուրքական «Էքսիմբանկը» մտադիր է 11.000 արտահանողի 46 միլիարդ դոլար տրամադրել:
ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, այն վերջնականապես սահմանելով 2.25 տոկոս, ինչին անմիջապես արձագանքեցին զարգացող երկրների ֆինանսական շուկաներն ու փոխարժեքները:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը կարծում է, որ բրիտանական տնտեսությունը կդիմանա Brexit-ի թեմայի շուրջ ԵՄ-ի հետ գործարքի բացակայությանը:
Հարություն Կբեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն վիճակագրական տվյալները մոնիպուլիացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մոնիպուլացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տրամաբանությունը դնել երկրի տնտեսության վերափոխման հիմքում:
DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2019թ. պետական բյուջեի այս պահին առկա նախագիծը համարում է իներցիոն, որովհետև նախագիծը ձևավորել են նախկինից եկած իներցիայի տրամաբանության շրջանակներում:
Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին):
2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանից ծառայությունների արտահանման ծավալը կազմել է 441.6 մլն դոլար
Պետբյուջեի ուղերձում, բացի փաստացի ցուցանիշներից և կանխատեսումներից, թվարկված են նաև տնտեսական աճի նվազմամբ ուղղությամբ ռիսկերը։
2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծից։
2019 թվականին, ըստ բյուջեի նախագծի, պետական իշխանության մարմինների աշխատակիցների թիվը կկազմի 17 665
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը:
«2019թ.-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկում է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը արգելելուց հետո Հայաստանում հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը:
Հայաստանից արտահանման ծավալներն այս տարի աճել են` նաև ֆրանկոֆոն երկրներ արտահանման զգալի ավելացման հաշվին: Աճի հիմնական պատճառներից է ֆրանկոֆոն շատ երկրների կողմից Հայաստանին GSP+ արտոնյալ պայմանների տրամադրումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Եվ այսպես, վերջապես հրապարակվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին տնտեսագետները, տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու ընդհանրապես՝ տնտեսությամբ հետաքրքրվող մարդիկ բավականին անհամբեր էին սպասում։
«Արարատի» գինու գործարանում խաղողի մթերման ակտիվ շրջան է։ Ավելի քան 1 դար գործող ընկերության համասեփականատեր Հարություն Սարգսյանը գոհ է մթերման ընթացքից և խաղողի որակից։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Այս տարվա հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայազգի գործարարների հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել Սևանի շաքարի գործարանին:
Սեպտեմբերի 28-ի դրությամբ մարզի 15 վերամշակող գործարանների կողմից մթերվել է 42 հազար 427 տ խաղող` 1 կգ-ը 140 դրամով, առանձին սորտեր (,Կախեթե) մինչեւ 190 դրամ:
Սեպտեմբերի 27-ին կայացած կառավարության նիստում գործադիրի հավանությանն արժանացավ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության բյուջետային ուղերձը, որը առաջիկայում կանցնի քննարկման փուլերով և կհաստատվի ազգային ժողովի կողմից:
Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ մարզային 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից եզրահան տախտակի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող անհատ ձեռներեց Սուրեն Ավետյանը 2018թ-ի ընթացքում գնել է 258 000 լիտր բենզին և դիզելային վառելիք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամ գումարի չափով: