Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում աշխատատեղերի ստեղծման տարեկան պոտենցիալը մոտ 100 հազար է:
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու:
Արդեն սեպտեմբեր ամիսն է, բայց դեռ անցած տարվա ցեմենտն ենք վաճառում: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հրազդան ցեմենտ» գործարանի տնօրեն Հայկազ Հովասափյանը:
«Առավել քան համոզված եմ, որ բանկային համակարգը ներկայացնող կամ ֆինանսատնտեսական գործունեության խնդիրները խորությամբ պատկերացնող և նրա թուլացման հետևանքով նրա խնդիրները պատկերացնող որևէ մարդ չէր կարող համաձայնել այս համակարգի փլուզմանը, ինչի ականատեսը մենք կլինենք, եթե այս ամենը շարունակվի այնպես, ինչպես ես ասացի»:
«Սրանից հետո ներդրումների մասին մոռացեք: Եվ եթե այս տարի ես սպասում էի, որ 250 մլն կփախչի երկրից, որովհետև նախորդ տարի 250 մլն էր փախել երկրից, այս տարի ևս մի քանի հարյուր միլիոն կփախչի»:
Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը, ասված է ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։
«Իմ պատգամավոր եղած ժամանակ, երբ ստրիպտիզի մասին օրենքի նախագիծը բերել էին, ես հեգնանքով նշեցի, որ եկեք՝ միանգամից ընդունենք օրենսգիրք՝ ՀՀ կործանման մասին, այդ օրենսգրքով թող հեստապարը լինի, խաղատները լինեն, զվարճանքի վայրերը լինեն, այլասերվածության բոլոր ինստիտուտները լինեն. հիմա հասկանում եմ, որ այդտեղ կարելի է ավելացնել նաև բանկային գաղտնիքը»:
Անցած տարի էլ Նիկոլ Փաշինյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահը պարբերաբար հայտարարում էին իշխանափոխությունից հետո հարկերի հավաքման ոլորտում գրանցվող աննախադեպ հաջողությունների մասին։ Բայց ի՞նչ եղավ արդյունքում. տարեվերջին պետական բյուջեն թերակատարվեց։ Չհաջողվեց ապահովել նույնիսկ նախկին կոռումպացված իշխանության կողմից պլանավորված մուտքերը։
Անդրադառնալով կապիտալ ծախսերի թերկատարմանը՝ Թ.Մանասերյանը նշեց, որ դրանք առաջնահերթություն են ՀՀ համար և պետք է ամեն ինչ անել, որ ստեղծվի ամուր հիմք՝ հետագա տարիների տնտեսական զարգացման համար։ Նրա համոզմամբ՝ այսօր աճը վերականգնողական է, բայց չկա տնտեսության զարգացում։
«Ներկայիս ծայրահեղ դիրքորոշումն իմաստազրկում է, միշտ կոնֆլիկտներ է առաջացնում, և ես գիտեմ, որ պրակտիկան մի քիչ ուրիշ է՝ կարող են շրջանցել»:
«Ոչ միայն անցած տարվանը թերակատարվեցին, այլ նաև այս տարվա առաջին կիսամյակի արդյունքում բավականաչափ թերակատարում ունենք։ Իսկ դա լուրջ մարտահրավեր է տնտեսության պոտենցիալի ավելացման առումով, առանց այն էլ մենք խնդիր ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով»:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության նիստում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ակտիվ քննարկում էր ծավալվել։
2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները:
«Իրականում կարևոր է, թե ինչի հաշվին է պարտքը նվազում, այսինքն՝ տվյալ դեպքում հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված ներդրումային ծրագրերը թերի կամ դանդաղ անելու հաշվին: Ու սա լավ չէ»
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցումը եւ ուղեւորությունների սահմանափակումները:
«Կիսապայքարն ընդունելի չի։ Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ գումարը հանվելու է դուրս»։
«56 միլիարդից 5.5-6 միլիարդը կասկածելի ենք համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ, մենք 56-ից շուրջ 50-ը վերադարձնելու ենք մինչև տարվա վերջ»,- ասաց Դ.Անանյանը։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը:
Հիշենք մեր պատմության դասերը: Բնապահպանական կոչերի ճնշման տակ փակվեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ ավելի խորացնելով էներգետիկ ճգնաժամը՝ հովհարային անջատումներ, էներգիայի սակավության պատճառով չաշխատող գործարաններ, գործազրկություն, արտագաղթ…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից հետաձգել մինչեւ 15-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետեւել դրանց, եւ ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց:
«Պարտքի ավելի փոքրացման միտումները դեռևս ոչինչ չեն նշանակում. ընդհանրապես, պարտքը՝ լինի ներքին թե արտաքին, բոլոր պարագաներում պետք է հետապնդի մի նպատակ՝ տնտեսության աշխուժացման, տնտեսական կարևոր ծրագրերի իրականացման»:
Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները կարծես պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։
Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) գրություն ստացած՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից է նաև Սիլվա Հակոբյանը, ով 2018 թվականին պետությանը ոչ մի դրամ հարկ չի վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չի ներկայացել ու չի հայտարարագրել իր եկամուտները:
«Ճիշտ ու սխալի հարց չկա։ Մի մասը ես ասացի՝ կարողացել են այդ ծախսային ուղղությունն իրականացնել ավելի արդյունավետ և ավելի նվազ կոռուպցիոն ռիսկերով։ Եվ մի մասն էլ պայմանավորված է նրանով, որ դեռևս այդ ռազմավարությունների նախագծումն ու կենսագործումը կարծես որոշակիորեն դանդաղում է»։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին հայտարարեց, որ վերջին նամակն են ուղարկել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, և եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ՊԵԿ-ը նախնական հաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին, որոնք էլ կորոշեն, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:
«Այսինքն՝ իր կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ, դրա համար ինքը ծախսեր չի՞ իրականացնում։ Ըստ էության՝ ինքն ասում է, քանի որ իմ կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ, դրա համար ես ճիշտ չեմ համարում ծախսեր իրականացնելը։ Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է»։
«Գործընթացը, որ մեկնարկել է, ստուգումը, որը բացվում է, հենց այդ գործընթացի մաս է։ Այսինքն՝ դուք չեք կարող վերցնել «Էլարդի» եզրակացությունը կամ ԱԻՆ-ի գրությունն ու դրա հիման վրա ուղղակի ուժը կորցրած ճանաչել, որովհետև կա կառավարության որոշում՝ ՇՄԱԳ-ի եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի շահագործման համար նոր ՇՄԱԳ-ի խնդրին։
Չինաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 17-ից վերացնել 25-տոկոսանոց մաքսերն ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ: