Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է օրական 90 հազար բարելով՝ օրական մինչեւ 1,3 միլիոն բարել:
Առաջին տպավորությունն այն է, որ այցն այդ ծրագրերին միանալու առումով՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ չտվեց հայ-չինական տնտեսական հարաբերություններին։ Վարչապետի Չինաստան կատարած այցից ամենատպավորիչը, թերևս, չինական հյուրասիրության և «պենկինյան բադը» համտեսելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն էր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2019թ. սկզբին պահպանվում է 2018թ. ձևավորված ցածր գնաճային միջավայրը, և Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որի պարագայում, համախառն պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Տավուշի մարզում այս տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ավելի քան 3000 ոչ գյուղատնտեսական աշխատատեղ:
Կոնվերս Բանկը միացել է Հայ բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրին: Այս մասին հայտարարվել է ՀԲԸՄ հիմնադրման 113-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված տոնավաճառի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն իր գործողություններով մենաշնորհ է հաստատում տնտեսության եւս մեկ ոլորտում՝ ապրուստի տարրական միջոցից զրկելով բազմաթիվ մանր ձեռներեցների:
Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր:
Վերջին մեկ տարում բանկերի վարկային պորտֆելի աճի գրեթե կեսը բաժին է ընկել սպառողական վարկերին։ Ապրիլի 1-ի դրությամբ դրանք հասել են 744 մլրդ դրամի։ Այն կազմում է բանկային վարկերի ավելի քան 25 տոկոսը։ Միայն անցած մեկ տարում դրանք ավելացել են 196 մլրդ դրամով կամ գրեթե 36 տոկոսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 50.000 ավելացած աշխատատուժի թեման շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա քաղաքական ուժերի, տնտեսագետների շրջանում:
ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց հագուստի արտադրության մեջ մասնագիտացված «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը:
ՀՀ կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց «Հետք» պարբերականի հրապարակած տեղեկությունը, որ ՊԵԿ-ին առընթեր ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը ՀԴՄ սարքեր ձեռք բերող տնտեսվարողներին ուղղորդում է սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ, որի սեփականատերերը փոխկապակցված են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների ասոցիացիայի (ВАСЕЕ) 38-րդ տարածաշրջանային բանկային կոնֆերանսի շրջանակներում, Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:
Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ:
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից բավական ինտենսիվ տեմպերով շարունակվում է։ Քաղաքացիները միայն բանկային համակարգով ամսական շուրջ 100 մլն դոլար են դուրս հանում երկրից։
Մայիսի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Աշխատիր Հայաստան» ծրագրի մեկնարկին և Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը:
Համաշխարհային էներգետիկայում 2018 թվականին դադարել է ներդրումների անկումը, որը դիտվում էր վերջին երեք տարիներին, դրանք կայունացել են ավելի քան 1,8 տրլն դոլարի մակարդակի վրա, ինչը մոտավորապես համանման է 2017 թվականի ցուցանիշին:
Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:
Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող ետ պահել և ետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց:
Դեսպան Թրեյսին նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն ՀՀ-ում աշխատի ՀՀ կառավարութան հետ համատեղ՝ բիզնեսի, ներդրումների համար նպաստավոր, կանխատեսելի ու թափանցիկ միջավայր ձևավորելու ուղղությամբ։
ԿԲ խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 30/2 հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 314 լիցենզիան (տրված՝ 19.07.2016թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը թողարկել է 50-փենսանոց մետաղադրամ՝ գրական պերսոնաժ Շեռլոք Հոլմսի պատկերով:
Շարժիչային գազի վաճառքի ժամանակ խորանարդից կիլոգրամի անցնելու վերաբերյալ կառավարության հաշվարկները չարդարացան։ Գներն այսօր շատ ավելի բարձր են, քան կանխատեսվում էր։ Ու հիմա կառավարությունն անհույս փորձեր է անում արդարացումներ գտնելու համար։
«Շատ լարված մթնոլորտ կա, որի արդյունքում թե ինչը որքան կտուժի, ես չեմ կարող ասել: Պետք է այդ մթնոլորտը վերացնել: Խոսքը քաղաքական մթնոլորտի մասին է, որը բավականին թունավոր է՝ սոցցանցերում իրար վրա հարձակումներ, ատելության խոսք, և այլն»:
Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018 – Կանաչ առևտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում: