Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական պատերազմի հետեւանքով համաշխարհային տնտեսության կորուստները մոտավորապես 850 մլրդ դոլար կկազմեն հաջորդ տարվա սկզբին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող էր հանրապետությանն օգնել՝ «ընդունելի գնով» 10-15 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարմամբ:
Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։
Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այս մասին վկայում են «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:
Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները։
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի նիստը:
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ երկրներում համախառն ներքին արդյունքն աճել է 1 տոկոսով։
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B2 «կայունից» մինչև B1 «կայուն»:
«Ներկա իրավիճակում կառավարության «ոչ ծախսող» քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ-որ տեղ ճիշտ կլիներ, եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար»:
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը:
Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից:
Պետական եկամուտների կոմիտեն շուտով կհրապարակի տեսահոլովակ՝ ներկայացնելով, թե 2020 թվականից հետո ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման հարցում: Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ կիրառվելիք դրույքաչափերը բազմաթիվ են, խնդիրը մասնագիտական է:
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է հիմնականում մոնիտորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում: Այսինքն, ըստ էության, դա մնում է վերջին կիրառման ենթակա գործիք, որից մենք այս պահին ձեռնպահ ենք մնում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀԴՄ կիրառման խնդրին:
Շոու-բիզնեսի 3-5 ներկայացուցիչներ արձագանքել են ՊԵԿ կոչին և հայտարարագրել իրենց եկամուտները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ վստահեցնելով, որ իրենք ունեն տեղեկատվական բազա 9 անձանց վերաբերյալ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «ծիծաղելի» է համարում «Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհի դիտավորության մասին շրջանառվող վարկածը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրենք տեղեկատվություն չունեն, որ այդ տնտեսվարողները ռիսկային խմբում էին:
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը տրամադրվում է 80 մլն 704 հազար 406.36 ԱՄՆ դոլար:
Եվրոպան ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում կարող է բախվել նույն այն խնդիրներին, որոնք ծառացել են Չինաստանի առջեւ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են առեւտրական բանակցությունները վերսկսել հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնում:
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը որոշել է վաճառել Հայաստանի «ՌԱՕ Մարս» ՓԲ ընկերությունը, որտեղ գործում է նաև «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Գնորդի հավանական թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խումբն է։
Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ Էկոնոմիկայի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել:
Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ․
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց նոր հեռահար ծառայություն` Video Banking, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:
Վրաստանի Ազգային բանկը խստացնում է դրամական քաղաքականությունը լարիի արժեզրկման պատճառով եւ վերաֆինանսավորման դրույքաչափը տարեկան 6,5 տոկոսից բարձրացնում Է մինչեւ 7 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Ի հակառակ վարչապետի լավատեսության` բնակարանների վաճառքը կրճատվել է։ Այն էլ ոչ թե՝ 1-2, այլ՝ 7,6 տոկոսով։ Այս տարվա հուլիսին Հայաստանում 122-ով քիչ բնակարան է վաճառվել։ Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին։ Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրաքաղաքի հաշվին։
«Այստեղ կա մի նրբություն, որի մասին քիչ է խոսվում՝ այդ երեքը՝ մեկի բանաձևում կիլովատտ ժամը մենք չենք տարբերակում՝ էլեկտրաէներգիան պիկային է, թե բազային, այսինքն՝ ամբողջ աշխարհում պիկայինը մի քանի անգամ ավելի թանկ է, քան բազայինը։ Այս տրամաբանության ներմուծումն այդ բանաձևում շատ ձեռնտու կլինի և նոր հեռանկարներ կբացի Իրանի հետ ռազմավարական համագործակցության տեսանկյունից»։
Արձագանքելով մեր հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը շնորհավորողների ցանկում կային նաև հայ խոշոր գործարարներ, որոնք պոտենցիալ ներդրողներ կարող են համարվել, արդյո՞ք նրանք ներդրումներ կանեն՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ Գ. Մակարյանը նշեց. «Բնականաբար ո՛չ, կսպասեն, կուզեն՝ պարզվի խնդիրը»:
Կոնվերս Բանկը կատարելագործել է Card to Card ծառայությունը՝ Բանկի, ինչպես նաև ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերի քարտապաններին հնարավորություն տալով աշխարհի ցանկացած վայրից և ցանկացած ժամի փոխանցումներ կատարել նաև ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի Mastercard վճարային քարտերին:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը և տնտեսական հարցերով փորձագետ Մեսրոպ Մանուկյանը նշում են, որ հուլիսի դրությամբ` Հայաստանի տնտեսական աճը մեծ է, սակայն բարձր ներկայացվող թվերի կողքին կան նաև այնպիսի ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս տարբեր ոլորտներում, բացասական միտում։
Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: