Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը:
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար:
ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ:
ԵԱՏՄ-ն հայտ է ստացել Իսրայելից ազատ առևտրի տնտեսական գոտու ձևավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը և կառույցի անդամ երկրների միջև համագործակցության հետագա խթանմանը նպաստելու հնարավորություն ընձեռող հարցերը, որոնք լուծման կարիք ունեն:
Նրա խոսքով՝ այսօր ունենք իրավիճակ, երբ ռուսական կողմը պատրաստվում է կամ ցանկանում է գազի գինը բարձրացնել, հայկական կողմը պետք է փորձի դրանից դուրս գալ՝ ցույց տալով, որ Հայաստանի զարգացումը կարևոր է նաև Ռուսաստանի համար: Այսինքն՝ պետք է կարողանալ հետաքրքիր ներդրումային ծրագրեր և գաղափարներ առաջարկել:
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը չի կիսում Կառավարության կողմից «Հայփոստը» մասնավորեցնելու այն փաստարկը, որ, եթե չմասնավորեցվի, հնարավոր է՝ մասնաճյուղերը փակվեն։
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում» և մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից հանել «Էներգաիմպեքս» և «Հայփոստ» ՓԲԸ-ները:
«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։
«Ես կարծում եմ, որ իրանական գազի հարցը ևս պետք է ամենաբարձր մակարդակով քննարկվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 27-ին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանում առաջին անգամ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հնչել է մաեստոր Տիգրան Մանսուրյանի «Ubi est Abel frater tuus?» («Ո՞ւր է Աբել եղբայր քո») Թավջութակի 4-րդ կոնցերտը: Համերգը նվիրված է եղել մաեստրոյի 80-ամյակին:
Վերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ռուսական գազը Հայաստանի համար թանկանալու է 30 տոկոսով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում աշխատանքները սկսած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի բացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր շուկան: Այս մասին նա հայտարարեց Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարահամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովին իր բացման խոսքում:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Պատմության մեջ գազի գինը իջեցվել է ընդամենը մեկ անգամ՝ 55-ից 53 ԱՄՆ դոլար, 1998-ին, վարչապետ Դարբինյանի՝ «Գազպրոմի» և «Իտերայի» հետ կոշտ բանակցությունների արդյունքում»:
ՌԴ նախագահի այցը պարզ մարդու համար, առաջին հերթին, գազի գնի հարց է: Հայաստան ներմուծվող գազի վերջին գնաճը բնակչությունը չզգաց: Բայց բոլորի հիշողության մեջ թարմ է նախորդ նման փորձը, երբ գազի սակագնի չավելացումը, ի վերջո, պետական ծանր պարտք դարձավ:
Հակված եմ կարծելու, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ պայմանագրի խզումն, այնուամենայնիվ, տեղի չի ունենա։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունն այն մասին, որ հայկական և ռուսական կողմի միջև ընթանում են բանակցություներ, փաստում է՝ դիտարկվում են խնդրի լուծման այլ սցենարներ։
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև:
Կան գաղափարներ, որոնք ներդրումներ չեն պահանջում, օրինակ՝ որոշակի կրթական ծառայությունները: Եթե ձեր գաղափարը հատուկ սարքավորումների և գրասենյակի կարիք չունի, փորձեք այդպես աշխատել:
Երբ վարչապետը 100 ձեռքբերումների մեջ նման փաստեր է ընդգրկում, գոնե գիտի՞, թե ինչպիսին են եղել ցուցանիշները նախկինում։ Թե չէ, կառավարության համար մի տեսակ ոչ նպաստավոր պատկեր է ստացվում։ Եթե 3 տոկոսը այդքան ոգևորող է, ապա ի՞նչ ասել 34 տոկոսի մասին։
Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն իրենց երկրի համար ԵԱՏՄ-ում կարևոր գործընկեր ու համախոհ է համարում Հայաստանը:
Հայաստանի Հանրապետության ու Սինգապուրի վարչապետները երկկողմ համագործակցության համար երկրների միջև հեռավորությունը խոչընդոտ չեն համարում:
Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ստորագրվելիք ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար: