Պետական եկամուտների կոմիտեն, մինչև Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման աշխատանքների մեկնարկը, նախաձեռնել է մաքսակետի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք կոչված են ապահովելու կառույցի բնականոն գործունեությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
«ՊԵԿ-ի համար 2018 թվականը հեշտ տարի չի եղել, եղել են աշխատանքում բազմաթիվ թերություններ, որոշ էական բացթողումներ, ունեցել ենք շատ բարդ քննարկումներ, և այս առումով ես կարող եմ ասել, որ 2019 թվականին ունենք բացարձակ այլ իրավիճակ»:
Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ ղեկավար Արմեն Եսոյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նկատեց. «Եթե անձը կարողանում է սպառողական կամ առևտրային վարկեր սպասարկել՝ ունենալով եկամուտ կամ ստանալով բավարար աշխատավարձ, նշանակում է՝ ունի բավարար կենսապայմաններ, որ կարողանա ապահովել եկամուտ, հետևաբար՝ չի կարող լինել նպաստառուների ցանկում:
Ֆիլիպ Մորրիս ընկերությունը վերջերս դարձավ առաջին միջազգային ընկերությունը, որ Հավասար վարձատրության հիմնադրամի կողմից համաշխարհային մակարդակով հավաստագիր է ստացել։
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը:
«ՀՀ-ում այն պետական տուրքերը, որոնք սահմանել են, դրանք նպատակային պարտադիր վճարներ են, որոնք վճարվում են պետության կողմից մատուցված կոնկրետ ծառայությունների համար: Այսինքն, պետական տուրքերը ինքնանպատակ չեն:
Դեռևս 2018 թվականի հուլիսին Varks.am-ը նախաձեռնեց Barigortser.am սոցիալական նախագիծը, որն ուղղված է ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է հանրային նշանակության բոլոր այն նախագծերին, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի և շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։
Եվրասիական տնտեսական միության մասնակիցները ներկայում համագործակցության առումով հասել են սոսկ ազատ առեւտրի գոտու, բայց ոչ լիարժեք տնտեսական ինտեգրացիոն միավորման մակարդակին:
Նա նշեց, որ Իրան այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի վարչապետների հետ, տեղեկացրել է Իրանում քննարկվելիք հարցերի շրջանակը, նրանց հետ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այս թեման Իրանում պետք է դառնա կարևոր կետերից մեկը.
Այս պահին ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասաց Ն.Փաշինյանը:
Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2019 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, սակայն ԱԺ ներկայացված փոփոխությունները միայն օրենսգրքի մի մասն են:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ստորև ներկայացված միջազգային փաստաթղթերը նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ.
Այսօր տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգի» կողմից իր աշխատակիցների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները, հյուրեր:
Ստացվում է, որ չկարողանալով իրավական ճանապարհով և հայտարարված աղմկոտ բացահայտումների միջոցով հետ բերել խոստացված միլիոնավոր դոլարները` քաղաքական իշխանությունը հակված է գնալ մեկ այլ ծայրահեղության. առանց դատ ու դատաստանի՝ խլել մարդկանց ունեցվածքը։
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:
«Եթե ընկերությունը որոշի դիմել միջազգային արբիտրաժ, ուղղակի ցույց կտա, որ կա տարաձայնություն ներդրողի և կառավարության միջև»։
«Անպայման կազդի միջազգային հեղինակության վրա, պետք է հեռատես լինել, և այս պահին մենք արդեն հստակորեն տեսնում ենք ընդվզում և լուրջ մտահոգություն ներդրողների մոտ, կամ, ասենք, պոտենցիալ ներդրողների մոտ»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։
Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով:
Որքան էլ խոսենք կոռուպցիայի բացակայությունից, ՀԴՄ կտրոնների առատությունից, միևնույն պատկերն է` ոչ առևտրական կազմակերպությունները շատ ավելի ծանրակշիռ հարկատուներ են, քան բուն առևտրական կազմակերպությունները: Մատենադարանի 211-րդ տեղի և 1,6 մլն դոլարը գերազանցող հարկային մուտքերի դիմաց՝ «Երևան մոլը» խոշոր հարկատուների ցանկում 347-րդն է, մոտ 940 հազար դոլարի համարժեք մուծումով:
Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի նախատեսված փողերը նորմալ հավաքել։ Դա նշանակում է, որ ստվերում պտտվող եկամուտները շարունակում են շրջանցել պետական գանձարանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել:
Նախորդ տարում Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվել է սուբվենցիոն 43 ծրագիր, իսկ այս տարի այդ թիվը կարող է լինել կրկնակիից ավելին, քանի որ 2019 թվականին մարտի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 41 համայնքներից ընդունվել եւ ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ:
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:
Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։