ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների թվով 15-րդ ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը հայտարարում են նոր ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանների համար:

Ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին և կտևի մինչև 2020թ. սեպտեմբերի 5-ը:

Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa
Electron, Visa Classic, Visa Gold և Visa Platinum վարկային և դեբետային քարտերով ու կուտակել
բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am
կայքում:

Նվերների ցանկում կան այնպիսիք, ինչպիսիք են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank,
բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաև կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի և
թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր:

Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց ստանում են.

  • 1 բոնուսային միավոր՝ Հայաստանում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում,
  •  1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առևտրային կետերում և ինտերնետ խանութներում:

1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 ՀՀ դրամ է, 1 անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն
միավորների քանակը` 500:

Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետևյալ գործարքներից.

1. կոմունալ վճարումներ,

2. դրամական փոխանցումներ,

3. մոլախաղերի հետ կապված գործարքներ,

4. ֆինանսական հաստատություններում և պետական բյուջե կատարված այլ վճարումներ:

Ակցիայի շրջանակներում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ
անգամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ
թղթադրամներ օգտագործելուց և կատարել վճարումներն անկանխիկ:

Ակցիայի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում`
կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87
հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031