Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինական ծագման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը նախատեսված է Եվրոպայի խորհրդի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Վարշավայի կոնվենցիա), որը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է առանց վերապահման՝ 2008 թ-ին։
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հերթական հեռախոսազույցի թնթացքում էական առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը:
«Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։
Փաստն այն է, որ դրանով արհեստականորեն ուռճացվել է հարկային եկամուտների կատարողականը։ Մի բան, որը հետագայում ճշգրտման ենթակա չէ։ Այն, ինչ արձանագրվում է տարվա վերջին` նույնիսկ նման սխալ փոխանցումների կամ անհասկանալի տուգանքների միջոցով, համարվում է բյուջեի վերջնական ցուցանիշ։
ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ մայիսից Իրանից նավթի արտահանման միագումար ծավալն իջեցվի մինչեւ օրական 1 մլն բարելից պակաս մակարդակ:
«Այսինքն, ես 30 տարի ճկռեմ հարկերի, վարկերի, ստուգումների տակ, վերջում ոչ մի բան չունենամ, միայն հարկերը, տուրքերն ու վարկերը վճարե՞մ: Աբսուրդ է: Կառավարությունն ասում է՝ հարստացեք և հարստացրեք պետությանը: Եթե ես չեմ հարստանում, պետությանը ո՞նց հարստացնեմ»,- հավելեց «Հայ կոլա» գործարանի տնօրենը:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարի արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ:
Այն ավելի շատ նման է հին սովետական մի ֆիլմի՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», որտեղ շենքի լիազորն արգելում է տվյալ ամսին ամուսնալուծվել, քանի որ դա փչացնում է վիճակագրությունը:
Գործադիրի համապատասխան որոշմամբ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Կոնվերս Բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև Բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:
Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել:
Ի պատասխան shamshyan.com կայքում հրապարակված նյութի՝ տեղեկացնում ենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դրոյի 49 հասցեում գտնվող գույքը վարկային պայմանագրով պարտավորությունների չկատարման հետևանքով 24.11.2017թ.-ից հանդիսանում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի սեփականությունը:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նոր նախագծի համաձայն՝ ակցիզային հարկով կհարկվեն նաև գազավորված ըմպելիքները:
Հայաստանյան երեք բանկերի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:
Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ 50.000-ը դառնում է 3 միլիոն դրամ:
Այսօր ՀՀ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Գույք նվիրաբերելու մասին» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու կառավարության որոշման նախագծերը, որոնց շրջանակներում բուռն քննարկում ծավալվեց անասնաբուժական և այլ խնդիրների վերաբերյալ:
«Բնականաբար, վատ կազդի: Ավելին՝ ՀՀ վարկի վրա «Լիդիան Արմենիայի» հետ կապված այս ամբողջ պատմությունն արդեն իսկ ազդել է: Ես հուսով եմ, որ կառավարությունն իր գործողությունները հնարավորինս արագ կկազմակերպի, և խնդիրը կլուծվի առանց գործը դատական ատյաններին հասցնելու»,- ասաց Բ.Թունյանը:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը մարտի 13-ին հանդիպել է Թուրքմենստանի տեքստիլ արդյունաբերության նախարար Ռեսուլ Ռեջեփովի (Resul Rejepow) հետ:
Արցախի սպառողական շուկայում 2018թ.-ի դեկտեմբերին գնանկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:
«Հիմա մենք ակտիվ քննարկումների մեջ ենք կառավարության հետ, կա շատ առողջ աշխատանքային քննարկում, և այն մոտեցումը, ինչ նախկինում եղել է, որ եթե մի բան կառավարությունից գալիս է, պարտադիր առանց քննարկելու դակել են Ազգային ժողովում, դա այսօր չկա: Այդ առողջ բանավեճի արդյունքում մենք գտնելու ենք լավագույն կոմպրոմիսային լուծումները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված «34»-Բիզնես կենտրոնում:
Ամերիաբանկն առաջարկում է ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում և 5%-ով ավելի մատչելի:
«Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը և տնտեսության վրա ազդեցության վտանգները շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերության շուրջ ստեղծված աղմուկին և իր առնչությանը դրան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի` օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:
Forbes հանդեսը «Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր եւ LetterOne լյուքսեմբերգյան հոլդինգի խոշորագույն բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանին ճանաչել է Լոնդոնի ամենահարուստ բնակիչը։
Առաջին հարցը, որ այս փոփոխությունն առաջացրեց, իհարկե, վերաբերում է սեղմված գազի գնի թանկացմանը: Եթե առաջնորդվենք պարզ հաշվարկի մեթոդաբանությամբ, ապա պետք է փաստենք, որը գնի թանկացում, որպես այդպիսին, չպետք է լինի:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը 50-փենսանոց մետաղադրամ էթողարկել անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942 – 2018) հիշատակին, 27,3 միլիմետր տրամագծով մետաղադրամի վրա սեւ անցք է պատկերված: