ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը:
Կովկասյան ընձառյուծի տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է ընձառյուծի պատկերով հուշադրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը:
«Արտառոց որևէ բան չի սպասվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով հարկային փոփոխությունների հետևանքով գնաճի հավանականության մասին:
Անցած տարի ՊԵԿ-ն իրականացրել է 1336 համալիր ստուգումներ, որը 268-ով կամ 16.2%-ով պակաս է 2017թ. համեմատ, սակայն ստուգումներով արձանագրված լրացուցիչ պարտավորությունները կազմել են 32.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 17.4 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ստվերից դուրս գալու ժամանակ կարող են լինել հարկային բեռի ավելացմամբ պայմանավորված որոշակի գնաճի տեմպեր, բայց դրանք, չեմ կարծում, որ երկարաժամկետ էֆեկտներ են ունենալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ստվերից դուրս գալը կհանգեցնի գնաճի:
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն այսուհետ ակտիվ կաշխատի ոչ միայն ֆիզիկական անձանց, այլ նաև բիզնեսի հետ։ Ընկերությունը ռազմավարական որոշում է կայացրել ապահովագրության կորպորատիվ շուկայում ընկերության բաժնեմասի զգալի ընդլայնման վերաբերյալ։
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ է կատարողականը վերաբերում հունիսից հետո կառավարության գործունեությանը, սակայն տարեկան ցուցանիշներ են ներկայացված:
Ինչո՞ւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այսքան երկար ժամանակ չի հասնում Ազգային ժողով: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, ինչին ի պատասխան՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ են, որ շատ մեծ ազդեցություն են թողնելու, կան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցության գործոններ:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Քաղաքական, իրավական և տնտեսական ռիսկերը կարող են ծագել կոռուպցիայի, բյուրոկրատական քաշքշուկների, հովանավորչության, ի վնաս օտարերկրյա ներդրողի օրենքների հակասական մեկնաբանությունների և անկանխատեսելի փոփոխությունների, թույլ նորմատիվ իրավական բազայի, ոչ անկախ դատական համակարգի, պետական մարմինների կողմից իրականացվող անվերջ ստուգումների, տարածաշրջանում զինված հակամարտությունների, հեղափոխությունների, քաղաքացիական անհնազանդությունների հետևանքով։
Արցախում հիմնականում զարգացած է պտղաբուծությունը և հացահատիկային տնտեսությունը:
Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի դեռ չի անցել, այնուհանդերձ նոր ցնցումների ռիսկերը չեն վերացրել։ Դրանք կապված են սպասվող տնտեսական բարեփոխումների հետ։
«Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը»:
Այսօր արդեն նուրբ ակնարկ կա այն մասին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում միջուկային վառելիքի տեղափոխման մասին: Ակնարկն արվում է համարյա դիվանագիտական «դատարկաբանության» մակարդակում:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը:
Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն»-ը (ՕԳԱՆ) մարտի 22-ին ներկայացրել է 3,3 մլն եվրո արժողությամբ իր ծրագրի արդյունքները:
Այս օրերի քաղաքական թոհուբոհի թեմաներից մեկը «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կողմից միջազգային արբիտրաժ դիմելու առաջին քայլն էր՝ պաշտոնական հայտարարությունը, որից հետո՝ ըստ ընթացակարգի, տրվում է մի քանի ամիս ժամանակ վեճը կարգավորելու կամ դատական գործընթացը սկսելու համար:
«Եկեք այս ամենին այլ կերպ նայենք, չեմ ուզում օրինակներ բերել, ինքս վերապահումներ ունեմ՝ այդ գազավորված ըմպելիքների հարկման հետ կապված, օրինակ, եթե մենք դա թանկացնում ենք, կարող է՝ ավելի մրցունակ են դառնում համեղ «կոմպոտները», որոնք արտադրվում ու արտահանվում են Հայաստանից»։
«Այժմ սպասողական վիճակը մեր գործարարների շրջանում հիմնականում ձևավորված է բանկային ոլորտի, ֆինանսների հասանելիության, հասարակության գնողունակության գործոնով»։
ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ամերիաբանկը 2018թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը:
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածին համապատասխան, եթե հարկ վճարողի չկատարված հարկային պարտավորությունը 500 հազար դրամ կամ ավելի է լինում, պարտավորությունների գանձման որոշումն անհապաղ չկատարելը, ներկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն համարում է բավարար հիմք ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, հետևաբար կիրառում է արգելանք հարկ վճարողի գույքի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները վերջնական չեն, այն փաթեթը, որը ներկայացվելու է խորհրդարան՝ ընդամենը նախաբանն է։ Ըստ նրա, Հայաստանում ընդհանրապես փոխվելու է հարկման գաղափարախոսությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատամավոր Հայկ Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին՝ նշեց, որ բիզնեսի տեսանկյունից երեք հիմնական կետեր կան, որոնք շտապում են իրականացնել։
2019թ. Մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
«Forbes Ռոսիա» հրատարակությունը հրապարակել է 2018 թվականին առավել մեծ եկամուտներ ստացած ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշը:
Խոսքը ոչ թե հայտարարվող 1,5-2 տոկոս գնաճի, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական թանկացումների մասին է։ Այդ խնդրին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս Ազգային ժողովի պատգամավոր էր, շատ ավելի բուռն էր արձագանքում։
«Ցանկացած հարկային փոփոխություն ներդրողի տեսանկյունից ցանկալի չի, որովհետև ներդրողը նախընտրում է կայունություն, որովհետև ապագայի իր գնահատականները կախված են այն օրվա եղած պայմաններից, երբ նա քննարկել է՝ ներդրում կատարի՞, թե՞ ոչ»: