«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պնդում է՝ աշխարհում տնտեսական անորոշ իրավիճակը կազդի նաև Հայաստանի վրա, բայց վստահեցնում է՝ վնասի չափերն այնքան մեծ չեն լինի, որքան, օրինակ ՝ 2014-ին կամ 2009-ին: Ջրբաշյանը հիշեցնում է, որ աշխարհում կա «սև կարապի» ֆենոմեն, որը տվյալ պարագայում կորոնավիրուսն է, իսկ այդպիսի ֆորսմաժորային իրավիճակների պետությունները պետք է պատրաստ լինեն:
«Ընդունված էր, որ մարտ ամսին շատ իրանցի զբոսաշրջիկներ պետք է հյուրընկալենք Հայաստանում: Նախնական տվյալներով՝ միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանման արդյունքում զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է մոտ 8-9 մլն դոլար, խոսքը վերաբերում է հյուրանոցային տնտեսություններին, ռեստորաններին, տաքսիներին, վարձով տրվող բնակարաններին»:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանը կողմ է, որպեսզի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվեն, որը նախատեսում է հ/կ-ների գործունեությունն ու հաշվետվությունն ավելի թափանցիկ դարձնել։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։
Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները:
Հավանաբար կհիշեք 90-ականների ռուսական հայտնի հեռուստագովազդի՝ «Դուք դեռ լվանում եք, ապա մենք գալիս ենք ձեր հետևից» արտահայտությունը։ Այն ժամանակ խնդիրը, որի պատճառով անհրաժեշտություն էր առաջանում գալ մեր հետևից, վատ լվացված սպիտակեղենն էր, իսկ հիմա՝ 2020-ին, իբր ոչ այդքան լավ լվացված փողերը, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ այդքան պարզ պայմաններում ձեռք բերված գույքը։
«Ռուբլու արժեզրկման հետևանքները Հայաստանի տնտեսության վրա». քննարկում. ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։
Նավթի համաշխարհային գները մարտի 12-ին նվազում են ավելի քան 4,5 տոկոսով, ինչը կապված է կորոնավիրուսի ֆոնին Եվրոպայից ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ Վաշինգտոնի որոշման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադիր է նավթի արդյունահանման արտադրական հզորություններն ավելացնել օրական 1 մլն բարելով: Այդ մասին ասված է Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ։
Իտալիայի Նախարարների խորհուրդը 25 միլիարդ դոլար կտրամադրի տնտեսական միջոցներով կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու նպատակով:
ՕՊԷՔ-ը 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը կորոնավիրուսի պատճառով իջեցրել է օրական 0,92 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 0,06 միլիոն բարել։
Նավթի համաշխարհային գները 3 տոկոսով իջնում են այն մասին հաղորդումներից հետո, որ սաուդյան Saudi Aramco-ն եւ Էմիրությունների ADNOC-ը պատրաստ են ավելացնել արտադրական կարողությունները, վկայում են սակարկությունների տվյալները։
«88.6 տոկոսով ատագաղթը նվազել է, պետական բյուջեն ավելացրել ենք 1 միլիարդ դոլարով». Նիկոլ Փաշինյան
«Նավթի գնի անկում, դոլարի գնի բարձրացում, տնտեսական իրավիճակը Ռուսաստանում, «Այո» քարոզարշավ». ՈՒՂԻՂ
Հասարակության իրեն «կանաչ» չհամարող հատվածը հանքարդյունաբերությունը ընկալում է որպես տնտեսության ոլորտ։ Ոլորտ, որ հավասարակշիռ վերաբերմունքի պարագային կարող է նույնպիսի բարիք լինել, ինչպես տնտեսության որևէ այլ ոլորտ։
Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ։
Սաուդյան Արաբիայի նավթի առնվազն երեք սպառողներ 30 – 50 տոկոսով ավելացրել են դրա պահանջարկը, քան ապրիլի համար սկզբնապես պլանավորել էին:
Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետեւանքով:
Alibaba չինական կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Reliance Industries հնդկական հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից:
Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները։ Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գները։ Գահավիժում է ռուսական ռուբլին՝ աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին։
Morgan Stanley-ի վերլուծաբանները երկրորդ եռամսյակում Brent մակնիշի նավթի միջին գնի կանխատեսումն իջեցրել են բարելի դիմաց մինչեւ 35 դոլար:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումն իջեցրել է օրական 1,1 մլն բարելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին:
«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝ վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ամերիա» ՓԲԸ-ն 2019 թվականին կատարել է փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ հետազոտություն՝ ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները գնահատելու համար, և այսօր ներկայացրեց հետազոտությունների արդյունքները:
«Ամերիա» ՓԲԸ-ն 2019 թվականին հետազոտություն է կատարել փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի վերաբերյալ՝ ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները գնահատելու համար: Առաջին հետազոտությունը ընկերությունը կատարել էր 2013 թվականին: «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ հիմա փորձում են հասկանալ, թե այս ընթացքում ինչ է փոխվել, ինչ նոր զարգացումներ կան ու ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել:
Լիդիան Արմենիայի աշխատակիցները՝ Ամուլսարի փակ ճանապարհների և դրա հետևանքների մասին. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխության ուշացման և դրա ուղղությամբ քայլերի բացակայության մասին տարբեր գնահատականներից ու հայտարարություններից հետո իշխանությունները, որպես պատճառ, վկայակոչեցին Սահմանադրական դատարանի ներկա կազմի ու դատաիրավական բարեփոխումների հրատապությունը՝ հայտարարելով, որ տնտեսական հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ լինեն դատաիրավական բարեփոխումներ և փոխվի Սահմանադրական դատարանի ներկա կազմը:
Ռուսական ընկերությունների բաժնետոմսերը մարտի 10-ին Մոսկվայի բորսայում գների կտրուկ անկում են արձանագրել նավթի գների փլուզումից հետո:
Լիդիան Արմենիայի մի խումբ աշխատակիցներ, որոնց իրավունքներն արդեն գրեթե 2 տարի ոտնահարված են կառավարության և ոստիկանության անգործության պատճառով, այլ ելք չտեսնելով՝ որոշել են իրենց իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում: