«Սպայկա» ընկերության կողմից պետական բյուջե չվճարած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրքի և հարկի չափն, ըստ կանխատեսումների, կարող է ավելանալ:
Երիտասարդ ընտանիքների համար ավտոմեքենան այլևս ճոխություն չպետք է լինի, կարևորելով այս գաղափարը և ավտոմեքենայի առկայության անհարժեշտությունը՝ ՄՈԳՈ-ն սկսում է աննախադեպ վարկավորում՝ մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին:
«Եթե նա մոնոպոլիստ չլիներ, այսպիսի բան չէր անի, չէ՞: Նա ասում է՝ ես մթերումը դադարեցնում եմ: Դա լիովին անհասկանալի է: Եթե նա կասկածվեր այլ հանցագործության մեջ, մթերումները կրկին պետք է դադարեցվեի՞ն: Պատկերացրեք՝ ամեն մի մոնոպոլիստ վեր կենա ու ասի՝ եթե հարկերից խուսափեմ, ու ինձ վրա քրեական գործ հարուցեք, գործունեությունս կդադարեցնեմ: Դա կոչվում է սաբոտաժ պետության դեմ: Սա-բո-տաժ»:
Ի՞նչ իմաստ ուներ ընդհանրապես կրճատել Պետեկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի դարձյալ վերականգնվեր։ Թե՞ այն ժամանակ հասարակությանը հանդարտեցնելու խնդիր կար։
Ասվածից կարող ենք ընդամենը մի պարզ հետևություն անել, որ նախկինում հրապարակված տեղեկատվությունը հասարակ սուտ էր և կեղծ հայտարարություն, որի բացահայտման համար պահանջվեց կես տարուց մի փոքր ավելի: Սակայն այստեղ ոչ միայն կարևոր է, որ հայտարարությունը սուտ է եղել, այլև ոչ պակաս կարևոր է, թե ով է եղել այդ ստի հեղինակը, ով է այդպես զեկուցել, կամ ով է առանց հիմքերի այդպիսի լուր տարածել:
«Եթե ընկերությունը սկսի ձախողել մինչև մրգերի հիմնական սեզոնի սկիզբը, ու այլ խաղացողներ՝ ընկերություններ չստեղծվեն, ապա լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ: Իհարկե, ռիսկային է այն, որ արտահանման զգալի մասը կախված է մեկ ընկերությունից: »:
Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Դատեք ինքներդ. Հայաստանն ունի մեկ տասնյակ մետաղական հանք, բայց միայն Ամուլսարի դեպքում է կառավարությունը միջազգային փորձաքննություն անցկացնում՝ հարկատուներիս գրպանից 400 հազար դոլար վճարելով:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն անդրադարձել է «Սպայկա» ՍՊ ընկերության շուրջ ծավալվող քննարկումներին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խմ-ն փոխարինել 1 տոննայով։
«Գինը չի փոխվելու՝ կիլոգրամ, կամ խորանարդ մետր»,- այսօր ԱԺ-ում ասաց նա՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է խտության մասին տեղեկությունը նույն օրը տա, սակայն մեկ օր ուշ է տալիս:
Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։
ԱԺ տնտեական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Մի բան նախաձեռնում են, իսկ մի քանի օր հետո՝ հրաժարվում, որովհետև դժգոհությունների առիթ է տվել։ Խնդիրը դժգոհությունների արդարացի կամ ոչ արդարացի լինելու մեջ չէ։ Խնդիրն իրավիճակին չտիրապետելու և կառավարության անվճռականության մեջ է։
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում մեկնարկել է ծխախոտագործության համալիր ծրագիրը:
Ցավոք, այն, ինչ ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը, այնքան էլ համոզիչ չէ։ Հարկային մուտքերի ֆանտաստիկ աճը ոչ մի կերպ չի բխում առկա տնտեսական իրողություններից, որոնք կան Հայաստանում։
Այն գործողությունները, որոնք իշխանություններն իրականացնում են այս կամ այն ուղղությամբ, իրենց բնույթով ոչ միայն հեղափոխական՝ ռևոլյուցիոն չեն, այլև, ընդհակառակը, պարզ էվոլյուցիոն են:
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի՝ նախօրերին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՊԵԿ պատասխանին:
«Պետությունը պետք է ուշադիր լինի, թե ինչ է վաճառվում, կամ ինչն է քարտեզագրում: Պետությունն ունի իր շահը, թե որտեղ է ուզում ներդրում կատարվի, պետք է քարտեզագրում ունենա, «յուղոտ պատառները» պահի և առաջարկի ներդրողներին»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը:
«Փաստորեն, ստացվում է՝ կարելի է կանխավ հնարավորից քիչ պլանավորել բյուջեի հավաքագրումները, հետո նախանշվածից իբր ավելի հավաքել և դրա համար ստանալ պարգևավճար՝ իբրև լավ աշխատանքի հատուցում»,- 168.am-ի հետ ՊԵԿ վարքագիծը մեկնաբանում է տնտեսագետը:
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), որը «Ֆայնընս ին Մոուշն»-ի խորհրդատվությամբ առաջնորդվող ներդրումային հիմնադրամ է, ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հետ համատեղ ձեռներեցների համար անցկացրել է կայուն ֆինանսավորման թեմայով բանկիրների առաջին կլոր սեղանը Երևանում:
Ռումինիան նպատակ է դրել եվրոյին անցնել 2024 թվականին:
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Վենեսուսլայի տնտեսությունը 2019 թվականին 18 տոկոսից մինչեւ 30 տոկոս, իսկ ավելի հավանական է՝ 25 տոկոս անկում կունենա, 2020 թվականի իրադրությունն անհնարին է կանխատեսել երկրում տիրող անորոշության պատճառով:
2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ առանձին կետերով.
Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները: Մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն:
2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» (Hyatt Place Jermuk) բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու: Թեև պատճառների մասին չի նշվում, սակայն 168.am-ին հայտնի դարձավ, որ նման որոշում կայացրել են «Հայաթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի ներկայացուցիչները՝ հետևելով մոտ մեկ տարվա ունեցած եկամուտներին։ Հյուրանոցն այսուհետ կկոչվի Grand Resort Jermuk:
2019թ. Ապրիլի 5-ին Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից դուրս եկավ դեպի Գյումրի արագընթաց էլեկտրագնացքը, որին ներկա էին ՀՀ բարձրաաստիճան անձիք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ապրիլի 12-ին և 18-ին Երևանում համերգներով հանդես կգա արգենտինահայ հայտնի երգահան Ալիսիա Թերզյանի «Էնկուենտրոս» խումբը: Համերգը կազմակերպվում է արգենտինահայ գործարար, բարերար Էդուրադո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների՝ Կոնվերս Բանկի, Karas Wines-ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի կողմից: Համակազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: