ԱԺ-ն ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է թվով 89 ներդրումային ծրագիր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 1,9 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1,1 տոկոսով, իսկ փետրվարին գրանցված 4,7 տոկոս աճի շնորհիվ՝ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 տոկոս։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այսօր հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում շինարարության ոլորտում՝ հունվար-փետրվար ամիսներին այդ ոլորտում եղել է 20 տոկոսը գերազանցող աճ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ տնտեսության մեջ լինելու են և արդեն կան լրջագույն հաջողություններ։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ նշելով, թե նման եզրակացության են եկել հաշվի առնելով կառավարության վերջին ամիսների գործունեությունը։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հավելյալ եկամուտներով պատրաստվում են այս տարվա հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով կբարձրացնեն հանրակրթական դպրոցների մանկավարժների աշխատավարձը, խոսքը 38 հազար ուսուցչի մասին է։
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությանն է դիմել քաղաքացի Գայանե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը իր անունով ԱՁ ունի, որը զբաղվում է կնիքների արտադրությամբ։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել:
ՊԵԿ ղեկավարությունը հարկային հավաքագրումների նոր մարտավարություն է որդեգրել:
Պարզվեց՝ 2018թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 592,8 մլն դոլար։ Այսինքն` նույնիսկ 24,6 միլիոնով ավելի, քան այս տարի։ Այդ ամսին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 210 մլն դոլարի ապրանք։ Այլ կերպ ասած` առնվազն 7 միլիոնով ավելի, քան 2019թ. նույն ամսին։ Ներմուծումը կազմել էր 382,6 միլիոն` այս տարվա 375,6 մլն դոլարի դիմաց։
«Քննությունը դեռ շարունակվում է: ՊԵԿ-ը 3000 հոգանոց կոլեկտիվ է, և չեմ բացառում, որ այդպիսի մեծ կոլեկտիվում լինեն մարդիկ, որ բացի իրենց պարտականությունները կատարելուց՝ նաև այլ շահեր են սպասարկում»:
«Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ, իրոք, նվազել են 26.3%-ով: 2019թ. հունվարին արտադրվել է 612.1 մլն. կՎտ. ժամ էլեկտրաէներգիա, երբ 2018թ. հունվարին արտադրվել էր 830.1մլն. կՎտ. ժամ: Սակայն հարկ է նշել, որ ՀՀ-ում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը կախված է նաև էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման ծավալներից»,-ասաց նա:
Բուլղարիայում գործունեություն ծավալող հայ գործարար Գևորգ Գրիգորյանը վերջերս կայացած հայ-բուլղարական բիզնես համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ դիտարկում է հայկական մրգերը բուլղարական շուկա արտահանելու հնարավորությունը:
Հայաստանում այս տարվա հունվարին շինարարության ծավալն աճել է 22.1 տոկոսով. 2019թ. հունվարին շինարարության ծավալը կազմել է 10.7 մլրդ դրամ: Սակայն դիտարկելով 2018թ. հունվարի ցուցանիշի հետ՝ 9.3 մլրդ դրամ, հարց է առաջանում՝ ինչպես կարող էր աճը լինել այդքան մեծ, եթե վերոհիշյալ թվերը հարաբերելով աճի շատ ավելի փոքր տեմպ է ստացվում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-30-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Կալիֆորնիայի նահանգային սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովը մարտի 25-ին միաձայն հավանություն է տվե սենատոր Էնթոնի Պորտանտինոյի ներկայացրած 302 բանաձևին, որը կարտոնի Երևանում Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակի վերաբացումը:
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի վավերացման և կիրառման արդյունքում Հայաստան կարող է ներմուծվել ցածր մաքսատուրքերով, ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանող դիզվառելիք: Այս մասին Ազգային ժողովում համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:
«Իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը»,- շեշտեց փոխնախարարը։
«Սպայկա» ընկերությունը պանրի գործարան է բացել: Նախագծի իրագործման համար ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում կառուցված գործարանը նախագծվել է հայ և գերմանացի մասնագետների կողմից: Օգտագործվել են գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:
«Շահութահարկի մասով տվել ենք ուղղում: Պետության բյուջե գումար է վճարվել, և մենք տվել ենք մեր ուղղումը, 2,045,282,459 դրամն ամբողջությամբ վճարվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
«Մենք նպատակ ենք դրել Հայաստանը դարձնել գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտահանող երկիր»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում «Սպայկա» ընկերությունը պարտատոմսեր է թողարկելու հնարավորություն տալով ընկերության ուժին հավատացողներին մաս կազմել գործընթացին:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սպայկա» ընկերության պանրի գործարանի բացմանը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
ԱՄՆ-ի պետական բյուջեի պաԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): կասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար):
Փետրվարին բյուջեի մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նույնիսկ նվազել են։ Եթե անցած տարվա նույն ամսին պետական գանձարան հաշվեգրված հարկային եկամուտների ու պետտուրքերի գումարը կազմել էր ավելի քան 89,9 միլիարդ, ապա այս տարի եղել է շուրջ 86,6 մլրդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ-ում սպասվող ներդրումների մասին՝ նշելով, որ այժմ ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են:
Կոնվերս Բանկը «Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:
Հարկային նոր օրենսգիրքը գաղափարապես արտահանմանը միտված ճյուղերի զարգացման վրա է հիմնված: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: