Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մարտից սկսած տնտեսությունը մտավ անկումային փուլ և շարունակում է ընթանալ այդ ճանապարհով։ Անկումը գնալով խորանում է։ Երրորդ ամիսն անընդմեջ զարգացումները բացասական են։ Տնտեսությունը ռեցեսիայի մեջ է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ճգնաժամը ավելի է խորացել՝ կազմելով -3,9 տոկոս։ Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում բացասական արդյունքներ և սպասումներ կան, որն իր արտացոլում է գտել պաշտոնական վիճակագրության մեջ, մասնավորապես՝ հունվար-մայիս ամիսներին՝ արդյունաբերության աճը դանդաղել է՝ կազմելով +2,4 տոկոս, շինարարությունը անկում է գրանցել -23,6 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ -10,2 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -4,2 տոկոսով։ Առավել մտահոգիչ է արտաքին առևտրաշրջանառության ծավալների կրճատումը (–11,2 տոկոսով). մասնավորապես՝ արտահանումը նվազել է -8,1 տոկոսով, ներմուծումը՝ -12,8 տոկոսով։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կնքել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։ ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կուղղի Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժած միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Համաճարակից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսական միջոցները տրամադրվելու են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։
Ստեղծված իրավիճակում որո՞նք են մեր նախանշած առաջնահերթությունները, ինչպե՞ս ենք մենք կազմակերպում հաճախորդների հեռավար սպասարկումը, ի՞նչ նոր ծրագրեր ու մոտեցումներ ենք մշակում՝ համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու և մեր հաճախորդների համար անվտանգ միջավայր ապահովելու առումով։ Բոլոր այս հարցերի պատասխանները Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Գևորգ Թառումյանի հարցազրույցում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 24-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
2008թ․ ֆինանսական ճգնաժամի առաջնային պատճառ նշվում էր շինարարության վարկավորման ծավալները: Ընդորում, խոսվում էր և՛ կառուցապատողի, և՛ պարզ գնորդի վարկավորման մեծ ծավալների մասին: Անցած տարվա վերջին շինարարության ոլորտում նորից արձանագրվող ճգնաժամային գործընթացների մասին քննարկումներն ընդհատվեցին համավարակի պատճառով: Ու հիմա, երբ շատ երկրներում տնտեսությունը դուրս է գալիս հարկադիր դադարի պայմաններից, շինարարության ոլորտի ճգնաժամի մասին զրույցները թարմանում են:
Վերջապես, ի թիվս իշխող ուժի քաղաքական շահերից բխող և այդ ուժի ոչ օբյեկտիվ պատկերացմամբ հրատապություն պահանջող հարցերի, Ազգային ժողովը ժամանակ տրամադրեց ու օրակարգում ընդգրկեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու հարցը։
«Ամենասկզբում, երբ խոսում էին կադաստրային արժեքը շուկայական արժեքով փոխարինելու մասին, հստակ չէր, որ դա, ըստ էության, գույքահարկի բարձրացման նպատակ է հետապնդում: Բայց հետագայում իրենք պարզ հայտարարեցին, որ իրականում նպատակը գույքահարկի բարձրացումն է, և դրան հաջորդեցին հետևյալ հայտարարությունները և՛ վարչապետի կողմից, և՛ ֆինանսների նախարարի կողմից: Վարչապետը հայտարարեց, որ «մենք ֆիսկալ նպատակ չենք հետապնդում», ֆինանսների նախարարը հայտարարում է, որ գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը զրոյական է, և հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե նպատակը ֆիսկալ չէ, ապա ի՞նչ է: Պարզ չի»,- ասաց տնտեսագիտության դոցենտը:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով պահուստային ֆոնդերին` հիշեցրեց, որ գործող իշխանությունները, երբ իրենց տնտեսական նոր մոդելն էին ներկայացնում, մատնանշում էին, որ արտաքին պարտքի բեռը պետք է էապես թեթևացվի, խոսում էին արտարժույթով պահուստների ավելացման մասին, մինչդեռ, ըստ նրա, սրանք այն հարցերն են, որոնք կարիք ունեն երկարաժամկետ գնահատման.
COVID-19 համավարակը լուրջ տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնեցրել աշխարհին և առաջիկա մի քանի տարիների կտրվածքով մտահոգիչ են ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսական կանխատեսումները:
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով բարձրացվում է գույքահարկի չափը:
«Սա խայտառակություն է. արտակարգ դրության ժամանակ էսպիսի օրենք բերելն անընդունելի է». Մանե Թանդիլյան
«Հե՛տ տարեք այս նախագիծը». Արկադի Խաչատրյանը դեմ է արտակարգ դրության ժամանակ գույքահարկի բարձրացման հարց քննարկելուն
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում այդ մասին, այնուհանդերձ «հեղափոխությունից» հետո գազի սակագինը Հայաստանում այդպես էլ չնվազեց։ Ոչ միայն չնվազեց, այլև շատ շուտով բարձրանալու է։ Հուլիսի 19-ից գործողության մեջ են մտնելու ներքին սպառման նոր սակագները։
Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։ Կրթաթոշակները դպրոցի սաներին են տրվում Էդուարդո Էռնեկյանի և նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում Բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ռուսաստանը գինեգործությունը կարգավորող իր օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵԱՏՄ տեխնիկական պահանջներին: Դրան գումարած՝ հայտարարում է, որ եկող տարվա ընթացքում իր տարածքում թույլատրելու է վաճառել միայն ԵՄ չափանիշերին բավարարող գինի:
Ստանդարտացված ոսկու ձուլակտորներ կարող են ձեռք բերել Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները` մոտենալով ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից յուրաքանչյուրը:
Երբ երկրի առջև կանգնած մարտահրավերներն օրեցօր ավելանում են, ժողովրդի սոցիալական վիճակը սարսափելի արագությամբ վատանում է, իսկ տնտեսությունը՝ գահավիժում, թվում է, թե իշխանություններն այլ բան չպիտի ունենային անելու, քան օր ու գիշեր աշխատելու՝ այդ դրությունից երկիրը հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերելու համար։
Համավարակի այս օրերին բոլորը խոսում են մահացության դեպքերի ու դրանց թվաքանակի մասին: Վիճակագիր-ժողովրդագիրներից մինչև պարզ հետաքրքրվող: Իսկ ծնունդների վիճակագրությունը բոլորի ուշադրությունից դուրս է մնացել: Մինչդեռ ապագայի տեսանկյունից դա ավելի կարևոր է:
Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո՝ անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Դժվար է ասել, այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց սա շատ վատ ազդակ է կառավարության համար։
Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը (կամ դրա բացակայությունը) հստակ ի ցույց է դնում համավարակի դեմ պայքարի արդյունքները: Վերջին օրերին մեր երկրի տնտեսական տեղեկատվության 80-90 տոկոսը գազի սակագնի ու «Գազպրոմ Արմենիայի» հնարավոր զիջումների մասին է:
Ավարտվեց Արթուր Ջավադյանի երկարամյա գործունեությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Վարչապետի որոշմամբ՝ նա այլևս հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահը զբաղվելու է դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցերով։
2020 թվականի մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագնի վերանայման հայտ էր ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), ինչը կանխատեսելի էր, քանի որ 2019 թվականի հունվարի 1-ից գազի գինը սահմանի վրա 1000 խմ հաշվարկով 15 դոլարով կամ 10 տոկոսով ավելացավ, այն դեպքում, երբ պաշտոնատար անձինք հավաստիացնում էին, որ բարձրացում տեղի չի ունենա։
ՀԾԿՀ այսօրվա նիստում, գազի սակագների հարցի քննարկման ժամանակ, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա այլ տեղից ավելի նպաստավոր գնով գազ ձեռք բերելու հնարավորություն։