Թուրք ընդդիմադիր լրագրող Ասլը Այդընթաշբաշը Թուրքիայում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կոչել է «էրդողանոմիկա» (Erdoganomics)՝ այն որակելով որպես նոր և զարգացող գիտություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բոլորն էլ տեսնում են, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկաներում ու իրենց եկամուտների կառուցվածքում։ Տեսնում են, որ ստիպված են նույն քանակությամբ ապրանք գնելու համար անհամեմատ ավելի մեծ գումար վճարել, քան վճարում էին նախկինում։
Օրերս Վրաստան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու մասին։ Այդպիսի հայտարարություն նա արել էր նաև 2 տարի առաջ։ Չնայած դրան, այդ ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի և Վրաստանի միջև ոչ միայն չի ավելացել, այլև նույնիսկ նվազել է. այս պահին էլ շատ հեռու է 1 միլիարդին հասնելուց։
Հայաստանի Կառավարությունը 2022 թվականի փետրվարի 1-ից 10 տարի շարունակ տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար է վճարելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինիս պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար: Պատճառն այն է, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը թերբեռնված է աշխատել, ինչը մեծապես պայմանավորված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև՝ Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։
Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի, մասնավորապես՝ աղքատության, արտագաղթի ու ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ ՀՀԿ 17-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հրապարակած մի շարք մտահոգիչ ցուցանիշներ իրարանցում են առաջացրել մերձիշխանական որոշ շրջանակներում և որոշ լրատվամիջոցներում։ Նրանք փորձել են, այսպես ասած, մազ ման գալ այդ հայտարարությունների մեջ, փոխարենը՝ իրենք են հայտնվել զավեշտալի վիճակում՝ ուղղակիորեն հաստատելով այն, ինչ ասել է Երրորդ նախագահը։
ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեեւ անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաեւ պետական եւ մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սակագնի բարձրացման հարցին, պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում սակագների վերանայման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի։
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակներում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը:
Ռուսաստանի տնտեսությունը համավարակի պայմաններում ավելի մոբիլիզացված եւ պատրաստ եղավ շոկերի նկատմամբ, քան շատ այլ պետություններում:
Ցեմենտի ներմուծման արգելքը կերկարաձգվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցեմենտի ներմուծման արգելքը երրորդ երկրներից երկարաձգվում է 6 ամսով, որն իրականացվում է լիցենզիաների հիման վրա: Ի դեպ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս մասին որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրել:
«Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որով բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը։ Բայց երբ եղած բազայի վրա ենք նայում, տոկոսային բավական շոշափելի աճ է»,- փորձելով արդարացնել նվազագույն կենսաթոշակի այն չնչին բարձրացումը, որը նախատեսված է հաջորդ տարվա պետական բյուջեով, օրերս կայացած կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Գազի գինը Եվրոպայում դեկտեմբերի 21-ին սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 800 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները։
Տարեվերջին կլրանա թուրքական ապրանքների ներկրումն արգելելու որոշման երկրորդ վեցամսյա ժամկետը. «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով այդպիսի սահմանափակումների համար գործում է 6-ամսյա ժամկետը, իսկ լրանալուց հետո՝ որոշումը հնարավոր է լինում երկարացնել ևս վեց ամսով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի առանձնակի խոշոր քանակի մաքսանենգության դեպք:
Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։
Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:
Այլևս պարզ է, որ հանրային ծառայությունների ոլորտում հաջորդ տարի սակագնային բարձրացումները չեն սահմանափակվի միայն ջրամատակարարման ոլորտով։ Կթանկանա նաև հոսանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այդ մասին ավելի վաղ էր ակնարկել, սակայն խուսափել էր բացել փակագծերը։ Հիմա արդեն հստակ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս հաջորդ սակագնային տարում կբարձրանա։
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նախկինում արված կանխատեսումները չեն արդարանում։ Տնտեսության աճի տեմպը շատ ավելի ցածր է, քան ոչ վաղ անցյալում կարծում էին միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունները։ Որքան տարին մոտենում է ավարտին, այնքան ակնհայտ է դառնում, որ նախկինում նրանց տված գնահատականները չափազանցված էին, գուցե նաև քաղաքականացված։ Զարմանալի չէ, որ վերջին շրջանում այդ գնահատականները վերանայվում են ու նվազեցվում։
Չորս տարի պետական ինստիտուտները համառորեն քանդած ու պարալիզացրած իշխանության ղեկավարը, երկրին պատուհասած աղետի պատճառը համարում է պետականության ու պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակը։ Իսկ թե ինքը ինչ է արել 4 տարում այդ ինստիտուտները կարգի բերելու ու կայացնելու համար, ոչ մի խոսք չկա։ Պարզ է, որ չէր էլ կարող լինել, որովհետև եղածն էլ քանդել են, ու դրա հետևանք է նաև այն աղետալի վիճակը, որում հայտնվել է երկիրը։
2021 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանից արտահանվել է 16,4 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է73,8 միլիոն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանի կառավարություններն իրենց ծրագրերում մշտապես նպատակ են դրել շարունակաբար բարձրացնել տնտեսության մեջ ձևավորվող հարկերի հավաքագրման մակարդակը։ Արտաքուստ ցույց են տվել, թե ունենք հարկերի հավաքման փայլուն արդյունքներ ու ռեկորդային բարձր աճեր։ Բայց դրանից տնտեսության մեջ եղած ստվերը չի պակասել։
Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն հինգերորդ արտարժույթային միջամտությունն է կատարել:
Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը: Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մինչեւ 2021 թվականի վերջը կճանաչի, որ ատոմը եւ բնական գազն էներգիայի ստացման՝ էկոլոգիապես մաքուր աղբյորներ են:
Գերմանիայում արտադրողների արտադրանքների գները (PPI ինդեքս) նոյեմբերին 19,2 տոկոսով կտրուկ բարձրացել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ: Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները: Սա առավելագույն բարձրացումն է 1951 թվականի նոյեմբերից ի վեր: