«Առաջինն այն է, որ Կենտրոնական բանկը ժամանակ առ ժամանակ փորձում է դոլարի, եվրոյի կուրսը պահել, շատ չի թողնում բարձրանա, հակառակ դեպքում գներն ավելի կբարձրանան։ Զսպման երկրորդ գործիքը տեղական արտադրությունների խթանումն է, որ կարողանանք ունենալ մեր մթերքները, փոխարինենք ներմուծվող ապրանքները, ու տեղականը, բնականաբար, լինի ավելի մատչելի գնով։
2021թ․ ապրիլին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 109 տոկոսով՝ կազմելով 18 մլրդ 766 մլն դոլար, իսկ հունվար-ապրիլ ամիսներին արտահանման ընդհանուր ծավալն աճել է 33.1 տոկոսով՝ հասնելով 68 մլրդ 752 մլն դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի արժեքը:
2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահնման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Ս. Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է:
Լոնդոնի մետաղների բորսայում կայացած սակարկությունների ընթացքում պղնձի գինն աճել է 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ տոննայի դիմաց 10,307 հազար դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները Երեւանի ժամանակով 12:54-ի դրությամբ։
2020 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում բազմաթիվ տնտեսվարողներ կանգնել էին իրենց հարկային և վարկային պարտավորությունները մարելու խնդրի առաջ ու դիմել ՀՀ Կառավարությանը՝ հարկային կամ վարկային արձակուրդ ստանալու խնդրանքով։
Յուրաքանչյուր օր աշխարհում զեղծարարությունների զոհ է դառնում ինտերնետ-գնորդների երկու տոկոսը: Ցուցանիշը փոքր է միայն առաջին հայացքից: 2020 թ տվյալով, աշխարհում ինտերնետ գնումներ իրականացրածների թիվը հասել է մոտ 1,92 մլրդ-ի (օրական՝ մոտ 5,27 մլն մարդ):
Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում 19,8 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ՝ կազմելով 40,2 միլիարդ դոլար:
«Սա է իրողությունը․ իրենք միշտ են մեղավորներ փնտրել՝ սկզբից մեղավոր էին սևերը, հետո՝ հները, շարիկ գլորող չինովնիկները, ընդհուպ՝ մինչև մի պահ նույնիսկ մեղավոր էին աղքատները, որոնք կառչել են նպաստից և չեն ուզում աշխատել, դրանից հետո՝ դատարաններ, Ազգային ժողով, հիմա էլ՝ համավարակն ու պատերազմը։ Ի վերջո, բոլորը մեղավոր են, իսկ աստվածայինը իրենց նեղ խմբակն է, իրենց, այսպես կոչված, վոժդով»։
ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Ընդհանուր առմամբ 2020թ․-ը համաշխարհային տնտեսության համար անկումային տարի էր։ ՀՀ-ում անկումն ավելի խորն էր և մասշտաբային, քանի որ բացի համաճարակային իրավիճակից, ունեցանք ավելի լուրջ հարված՝ պատերազմը։ Վերջին շրջանում գրեթե յուրաքանչյուր հայ, ով անտարբեր չէ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության, պետականության հնարավոր կորստի սպառնալիքի, ինչպես նաև երկրի վտանգված ապագայի նկատմամբ, փորձում է բարձրաձայնել և գիտակից […]
Ալավերդին արդյունաբերական քաղաք էր, սա ասում եմ այն իմաստով, որ տեղի բնակիչներին հատուկ չէր խոպան գնալը: Ներկա պահին փաստացի ապրում է 10․000-12․000 բնակիչ: Բնակչության մի մասն աշխատում է Թեղուտում, Ախթալայում, Սյունիքում, մյուս մասը հեռացել է արտագնա աշխատանքի, Երևան, ՌԴ, Եվրոպա, Ամերիկա, ով որտեղ կարողացել է եկամուտի աղբյուր գտնել: Դրսում գտնվողներից շատերն են ինձ ասել, որ գործարանի վերագործարկման դեպքում պատրաստ են վերադառնալ, քանի որ հավատում են, որ ես կկարողանամ ճիշտ ելք գտնել: Ի՞նչ եմ անում ես։ Պատկերավոր ասած՝ իսկ ի՞նչ է անում մարզիկը սպասվելիք մրցաշարից առաջ։ Մարզվում է՝ լավ ցուցանիշներ ցույց տալու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է:
Վերջալույս Միրիջանյանի Հայաստան մայրիկը Վանի արգասիքն է
«2021 թ. ապրիլին դրամաշրջանառությունը 130 միլիարդով ավելի է 2019 թ-ից, գործարքների թիվը ավելի է 8.8»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6 %: ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ի կողմից այս գործողությունն ուղղակիորեն միտված է գնաճը զսպելուն:
Տարածքային լայն ընդգրկումը, բոլոր տարիքի մարդկանց ներառումը պատումում ու մարդկային
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ 2021-ի առաջին եռամսյակում 2020-ի նկատմամբ անկումը շարունակվում է։
Հայաստանի պետական պարտքն անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարից՝ գերազանցելով ՀՀ «Պետական պարտքի մասին օրենքով» նախատեսված առավելագույն 60 տոկոս շեմը:
Հայաստանում թացն ու չորը խառնվել է իրար. մեկը մի բան է ասում իշխանության բեսպրեդելի, Սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները խախտելու մասին, մյուսն արդարացնում է ու հիմնավորում։ Մարդիկ այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտե՞ղ է ճշմարտությունը։
Համաշխարհային շուկայում մարտ ամսին պարենային ապրանքների գների որոշակի կայունացումից հետո կրկին նկատվում է գնաճ՝ պայմանավորված տնտեսական աճի լավատեսական սպասումներով: Հայաստանն էլ որպես ներմուծող երկիր, չի կարող անմասն մնալ դրանից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարենային մի շարք ապրանքների գների աճի մասին հարցին:
2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։
Ճշգրտմանը, թե հնարավոր է, որ գործող կառավարության վարած քաղաքականության հետանքով նույնիսկ կանգնենք արտաքին պարտքը սպասարկել չկարողանալու խնդրի առա՞ջ, Վարդան Արամյանն արձագանքեց․ «Ներկայիս կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ հատկապես հարկաբյուջետային քաղաքականությունը և պետական ֆինանսների կարգաբերումը, թույլ չի տալու, որպեսզի մենք արագ բարելավենք պարտք/ՀՆԱ ցուցանիշը, և դա արդեն վտանգ է»։
Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 63 հազար 449 դրամ, որը 4,7 տոկոսով գերազանցում է ապրիլի 1-ին հաշվարկված արժեքին ( 60 հազար 603,7 դրամ):
Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ Woman’s Card վճարային քարտերով եւ ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլեւ որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ ստանալու հնարավորություն:
Նոր աշխատատեղեր Հայաստանում շատ քիչ են ստեղծվում։ Անգամ ճգնաժամից առաջ կամ «լավ» ժամանակներում, որի մասին այդքան շատ են սիրում հիշատակել իշխանությունները, նոր աշխատատեղեր Հայաստանում գրեթե չէին ստեղծվում։ Դրանք հիմնականում ստվերային աշխատատեղեր էին, որոնք այսօր էլ կան, ու որոնց հաշվին ավելանում են ոչ թե իրական աշխատատեղերը, այլ աշխատատեղերի թվերը։ Դրանք աշխատողին ոչինչ չեն տալիս։
Հայաստանի տնտեսության վերականգնման հեռանկարների վերաբերյալ լավատեսությամբ չեն փայլում նաև ներքին ֆինանսական կառույցների գնահատականները։ Բոլորովին վերջերս Կենտրոնական բանկը նույնիսկ վերանայեց ու նվազեցրեց աճի իր նախորդ կանխատեսումը։ Նախկին 2 տոկոսի դիմաց՝ հիմա այն 1,4 տոկոս աճի պոտենցիալ է տեսնում, որն ավելի շատ մոտ է ԱՄՀ մասնագետների կանխատեսումներին։
Ալ Պաչինոյի հետ յուրաքանչյուրն իր սիրելի ֆիլմն է առաջինը ասոցացնում՝ «Կնքահայրը», «Կնոջ բույրը», «Սպիով դեմքը», «Սատանայի փաստաբանը» և այլք: Ես առաջինների շարքում եմ. օրեր առաջ իր 81-ամյակը նշած դերասանն իմ կինեմատոգրաֆիական կնքահայրն է և ես երբեք չէի բացահայտի իմ գեղարվեստական կնքահոր փխրունությունը, եթե չլիներ Քիլիան Մըրֆին:
Հրապարակվեցին այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական թվերը: Ինչպես և սպասվում էր, մասնագետները հանգիստ ընդունեցին դա: Անգամ իշխանության մաս կազմող տնտեսագետների մեծ մասը չփորձեց «հպարտանալ» դրանցով: Ի տարբերություն քաղաքականամերձ գործիչների: Որովհետև այս ու ապագա երկու ամսվա ընթացքում սոցիալ-տնտեսական վիճակագրությունը 2021թ․ քիչ թե շատ աշխատող տնտեսության թվերը ստիպված համադրում է 2020-ի լոքդաունի պայմաններում արձանագրված տվյալների հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին: