
Եգիպտոսում գնաճը հասել է 16,2 տոկոսի

Եգիպտոսում սպառողական ապրանքների գնաճը հոկտեմբերին նախատեսվածից ավելի է արագացել՝ հասնելով 16, 2 տոկոսի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
12-ամսյա գնաճն այս տարվա հոկտեմբերին եղել է ամենաբարձրը 2018 թվականի հոկտեմբերից հետո: 2018 թվականի հոկտեմբերին այն հասել էր 17.68 տոկոսի:
Աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի բարձր գներով, դպրոցների ուսման վարձով և այլն: