Կառավարության բախտն այս տարի ակնհայտորեն բերեց. ի տարբերություն շատ երկրների, ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները Հայաստանի տնտեսության օգտին էին։ Դրանք մեծապես նպաստեցին տնտեսական աճի բարձր ցուցանիշների ապահովմանը։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Խոշորների վճարած հարկերն ավելացել են, բայց երբեմն այդ ավելացումները զավեշտի են հասնում. կառավարությունը բյուջեի փողը մի գրպանից հանել, դրել է մյուս գրպանն ու համարել, որ հարկային եկամուտ է ստացել։ Փաստացի հարկային եկամուտ չի ստացել, բայց այնպես է ստացվել, որ ստացել է ու արտացոլել խոշորների վճարած հարկերի մեջ։
Հայաստան եկած քաղաքացիների հոսքն այս տարի ավելացել է։ Ավելի շատ մարդ է եկել, քան գնացել։ Արձանագրվել է մուտքերի ու ելքերի դրական հաշվեկշիռ։ Բայց դա Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում։
Մասնագետները մեկ անգամ չէ, որ նշել են՝ ստեղծված իրավիճակը չեն կարող մեղմել նպաստների կամ բազային կենսաթոշակների բարձրացումը, քանի որ գնաճն առաջանցիկ է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գնաճն ու աղքատությունը փոխկապակցված են, իսկ իշխանությունները, փոխարենն ընդունելու ձախողումները, հաճախ զբաղված են տրամագծորեն հակառակ իրավիճակներ ներկայացնելով:
Հասարակության տարբեր խմբերի վրա գնաճի սոցիալական ազդեցությունը բացահայտելու համար Կենտրոնական բանկն իրականացրել է այդ խմբերի եկամուտների ու ծախսերի փոփոխության գնահատում՝ վերջին 2 տարվա կտրվածքով։ Արդյունքները, իհարկե, անակնկալ չեն, բայց պատասխան են նաև պետական որոշ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, որովհետև աշխատավարձերը գնաճից առաջանցիկ տեմպով են ավելանում։
Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։
Վահան Քերոբյանն իր նախարարական գործունեության ընթացքում այնքան հակասական ու իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որ շատերը սկսել են նրա ասածներին լուրջ չվերաբերել։ Բայց միևնույն է՝ դա չի խանգարում, որ նա շարունակի նույն ոգով։
Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում:
Հայտնի պատճառներով՝ հարկային եկամուտների կատարողականն այս տարի բարձր է։ Բյուջեի եռամսյակային համամասնություններով տարեսկզբի 9 ամիսների համար ի սկզբանե նախատեսված շուրջ 1 տրիլիոն 335 մլրդ դրամի փոխարեն՝ հավաքվել է 1 տրիլիոն 412 մլրդ դրամ։
Այս տարվա սկզբին, երբ միանգամից 20 դրամով բարձրացրեցին բնակչությանը մատակարարվող խմելու ջրի սակագինը, հավաստիացնում էին, որ հաջորդ 10 տարիների համար ունենալու ենք կայուն գնային քաղաքականություն։
Տարեսկզբի ակտիվությունից հետո, անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին պասիվացել է։ Նվազել են հատկապես առք ու վաճառքի գործարքները։ Դա տեղի է ունեցել առաջին հերթին բնակարանների ու արտադրական նշանակության շինությունների առք ու վաճառքի պարագայում։
Հայաստանի տնտեսության երկնիշ աճի հաղթարշավն արտաքուստ շարունակվում է։ Բայց սա այսբերգի միայն գագաթն է։ Իսկ թե ի՞նչ է թաքնված խորքերում, մասնագետները լավ գիտեն։ Մի բան ակնհայտ է՝ եթե չստեղծվեն բավարար հիմքեր ընձեռված հնարավորությունները տնտեսության իրական զարգացումներին ծառայեցնելու համար, հետագայում շատ ավելի մեծ անհարմարությունների առաջ ենք կանգնելու։
Վերջերս կառավարությունում, հասարակության աչքից ու ականջից հեռու, մի որոշում են ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։
Մինչև Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելը և քաղաքացիների հերթական ակտիվ ներհոսքը, այդ երկրից կապիտալի մուտքը Հայաստան սկսել էր կրճատվել։ Երկու ամիս անընդմեջ արձանագրվեց հոսքերի նվազում։
Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. Ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը
Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում է իրականացվել դեպի Թուրքիա։ Արտահանվել է գերազանցապես ոսկի։ Ոսկու խոշոր արտահանում է իրականացվել նախ՝ հունիսին, ապա՝ հուլիսին։ Ընդ որում՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ոսկու արտահանումն ավելացել է։
Բարձր գնաճից հասարակության սոցիալական խմբերին պաշտպանելու նպատակով, խորհրդարանական ընդդիմությունը մի քանի անգամ հանդես եկավ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկությամբ։ Ներկայացված նախաձեռնությամբ նախատեսվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ։ Վերջին տարիների բարձր գնաճի պայմաններում՝ դա իսկապես կլիներ իրական օժանդակություն աշխատող, բայց ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիներին։ Բայց իշխանություններն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժեցին այն։
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. օգոստոսը 2021թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.2%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2022թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով:
Անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության, նաև վաճառքի գների բարձրացումը շարունակվում է: Թանկացման երկրորդ ալիքը պայմանավորված է մոբիլիզացիայի հետևանքով ՌԴ-ից քաղաքացիների նոր հոսքերով:
ՀՀ նախկին իշխանություններին պետության արտաքին պարտքը կոռուպցիայի և թալանի միջոցով ավելացնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր դառնալ ՀՀ վարչապետ և ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաև այն աուդիտի ենթարկել՝ հասկանալու համար, թե այդ պարտքի քանի՞ տոկոսն է կոռուպցիոն ճանապարհով մսխվել, քանի՞սը՝ հանգրվանել տաքուկ օֆշորներում։
Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը մասնակի զորահավաք հայտարարեց, Ռուսաստանից քաղաքացիների հոսքերը Հայաստան կրկին ակտիվացել են։ Դեպի Երևան չվերթերի տոմսերի պահանջարկը կտրուկ ավելացել է, բազմակի բարձրացել են գները։ Լարսում կիլոմետրերով հերթեր են գոյացել։ Զորահավաքի լուրը շատերին ստիպեց լքել Ռուսաստանը։
Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված, Վերին Լարսի անցակետով տրանսպորտային հոսքերը կտրուկ ավելացան՝ հանգեցնելով կիլոմետրանոց հերթերի գոյացման, կառավարությունը որոշեց կազմակերպել լաստանավային փոխադրումներ՝ հայաստանյան բեռնափոխադրողների հոգսերը ինչ-որ կերպ թեթևացնելու համար։ Դա այս տարվա մարտի 24-ին էր։ Անցել է 6 ամսից ավելի, բայց լաստանավը չկա ու չկա։
Վերջին տարիներին պարգևավճարների թեման հասարակության շրջանում միշտ էլ քննարկումների ու դժգոհությունների առիթ է տվել։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու, առանց այն էլ բարձր աշխատավարձեր ստացող պետական պաշտոնյաներն ամեն ամիս նաև ճոխ պարգևավճարներ պիտի ստանան՝ իրենց աշխատանքը կատարելու համար։
Չնայած բյուջեի փողերը ծախսելու շատ ավելի կարևոր ու առաջնային տեղեր կան, նախորդ չորս ու կես տարիներին կառավարությունը բոլ-բոլ պարգևավճարներ է բաժանել, երբեմն՝ նաև թաքուն։ Չորս ու կես տարվա ընթացքում բաժանված պարգևավճարների գումարը հասնում է 250-300 մլն դոլարի։
«Միշտ այդ հարցը չեն դիտարկում առկա գնաճի համատեքստում: Այսինքն՝ երբ գնաճի մակարդակը համեմատում ենք թոշակի կամ աշխատավարձի բարձրացրած թվի հետ և նայում ենք տարբերությանը, պարզ է դառնում, որ մենք գործ ունենք բացասական իրավիճակի հետ, և ոչ թե՝ դրական. ընդամենը 2000 դրամով բարձրանում են թոշակները, բայց առանձին ապրանքատեսակների գնաճը կազմում է 15-30 տոկոս կամ գուցե ավելի»:
Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին որոշակիորեն դանդաղել է հուլիսի համեմատ, այն դեպքում, երբ նախորդ տարվա օգոստոսին գրանցվել էր աճի տեմպի կտրուկ դանդաղում: Աճի տեմպի դանդաղման միտում է նաև նկատվում ծառայությունների և առևտրի ցուցանիշների դինամիկայում, որոնք առավել կտրուկ էին արձագանքել դրական շոկին և հանդիսանում են ՏԱՑ-ին հիմնական նպաստում ունեցող ճյուղերը: Սա խոսում է այն մասին, որ թեև տնտեսական ակտիվության աճը դեռևս բավական բարձր է, առաջիկայում առկա են դրա դանդաղման ռիսկեր:
Բյուջեի մուտքերի վրա ազդեցությունը մեծ է պետական տուրքի գծով։ Խոսքը հատկապես մետաղների արտահանման տուրքերի մասին է, որը նախորդ տարվա սկզբին սահմանված չէր։ Միայն այդ գործոնի արդյունքում այս տարի պետական բյուջեն ստացել է ավելի քան 45 մլրդ դրամ։
Եվս 8 միլիոն, և պետական պարտքը կհասնի 10 մլրդ դոլարի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 9 մլրդ 992 մլն դոլար։ Գրեթե բան չի մնացել՝ հասնելու 10 միլիարդի։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այդ ակտիվությանը նպաստող հիմնական գործոնը եղել է ՌԴ-ից եկող կապիտալի հոսքը և ռուս տուրիստների հոսքը: Ըստ նրա՝ այս աճը տարածաշրջանի երկրների համեմատ բարձր ցուցանիշ է, սակայն ոչ բացառիկ: