«Մայրաքաղաքում գործում է մոնոպոլ կամ խմբիշխանական վաճառքի համակարգ: Սա ուղղակի խայտառակություն է. գնաճի շղթաների մեջ տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ ազդեցություն ունեն, բայց վերահսկող կառույցներն իրենց տեղում չեն՝ ոչ միայն ՏՄՊՊՀ-ն և Շուկայի վերահսկողության տեսչությունը, այլ նաև՝ ՀԾԿՀ-ն: Սա համակարգային խնդիր է. կոլապս է: Փաստորեն, գնաճը բնակչության աղքատ և միջին խավի եկամուտները վերաբաշխել է հօգուտ հարուստ խավի, բիզնես ունեցողների»:
Կառավարության հերթական նիստը կրկին առանց ռեկորդների հրապարակման չի անցել. այս անգամ վարչապետն ավետել է մայիս ամսին Հայաստանում գրանցված վճարովի աշխատատեղերի բացարձակ ռեկորդի և աշխատավարձերի ֆոնդի ռեկորդային ցուցանիշի մասին:
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հերթական հանդիպումը։
«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թանկացմանը՝ նկատեց՝ թանկացմանը կհաջորդի ծախսերի ավելացում, որը, սակայն, շատ մեծ չի լինի:
Դրամի արժևորումից հետո հույսեր են առաջացել, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայությունների սակագների նվազեցման։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գազին և էլեկտրաէներգիային։
Կենտրոնական բանկը համաձայն չէ այդ մեղադրանքների հետ։ Համարում է, որ իրենց առաջնային խնդիրը գների կայունությունն է, ինչին ուղղված է իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։ Իսկ եթե դրանից տուժում է տնտեսությունը կամ առանձին տնտեսվարողներ, թող կառավարությունը բարի լինի այլ օժանդակության միջոցներ կիրառել։ Բայց կառավարությունը չի ուզում գնալ այդ ճանապարհով ու սլաքներն ուղղում է Կենտրոնական բանկի դեմ։
Հայաստանի բեռնափոխադրողները, արդեն մի քանի ամիս է, ինչ կանգնած են լուրջ դժվարությունների առաջ՝ Վերին Լարսում ստեղծված ծանրաբեռնվածության պատճառով։ Շաբաթներ է տևում սահմանն անցնելը։
Չնայած կանխատեսվում է, որ առաջիկայում գնաճը դեռ կշարունակի ակտիվանալ՝ Կենտրոնական բանկը որոշել է չբարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նպատակահարմար է համարվել այն թողնել անփոփոխ։
Կար ժամանակ, երբ մարդիկ անհանգստանում ու խուճապի էին մատնվում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումից։ Երբ դրամն արժեզրկվում էր, շատերը վազում էին փոխանակման կետեր և փորձում իրենց դրամային միջոցները փոխարկել դոլարի։ Վերջին ամիսներին հակառակ երևույթն է տեղի ունենում. հիմա էլ մարդիկ սկսել են անհանգստանալ դրամի ամրապնդումից ու դոլարի թուլացումից։ Դա, անշուշտ, ունի իր պատճառները, ինչպես դրամի թուլացման […]
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե ՀՀ կառավարությունն ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկել, ինչպե՞ս է արձագանքել ՀՀ առջև ծագած մարտահրավերներին, ինչպես նաև փորձել գնահատական տալ, թե կառավարությունն ի՞նչ չափով է կարողացել մեղմել վերոհիշյալ ցնցումների ազդեցությունը:
Վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ունենք էական գնաճ. ունենք սննդամթերքի տեսակներ՝ հացաբուլկեղեն, բրինձ և այլն, որոնց գնաճը երկնիշ է, բայց քանի որ այս բարձր գնաճը կապված է արտաքին գործոններին՝ զուտ ներքին գործոն չէ, ուստի Կենտրոնական բանկի որոշումը՝ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման 9.25 տոկոս տոկոսադրույքը, դրական եմ համարում, հակառակ դեպքում՝ կստեղծեին խնդիր հատկապես փոքր և միջին բիզնեսի համար՝ թանկացնելով նրանց շրջանառու միջոցները։
«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:
Հուլիսի 1-ից սկսած անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը հուլիսի 1-ից 500 հազար է, որը հաջորդ տարվա սկզբից կդառնա 300 հազար դրամ։
Գնաճը համաշխարհային երևույթ է, հայտարարում է հայրենի իշխանությունը ու քաշվում մի կողմ՝ հասարակության անապահով խավերին թողնելով համատարած թանկացումների օրեցօր ավելացող բեռի ծանրության տակ: Կառավարությունը ոչ միայն չի կանխարգելում արհեստական գնագոյացումը, այլև արդարացնում է այն: Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, թե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացնում, որպեսզի անհարկի գնումներ չանեն, Հայաստանում գրանցված 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է համարում և իրավիճակը համեմատում է Միացյալ Նահանգների հետ:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր առկա գնաճի տեմպերի վերաբերյալ պարզաբանումները սկսեց 2020 թվականից, ըստ նրա՝ երբ 2020 թվականին աշխարհում բարձրացավ կորոնավիրուսի ալիքը կենտրոնական բանկերի մոտ հիմնական հարցն այն էր՝ կանխատեսման առումով, արդյո՞ք գնաճային երևույթները կարող են երկարաժամկետ բնույթ կրել, թե դրանք կարճաժամկետ են։
Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին աճ է արձանագրել։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն, պաշտոնական տվյալներով, ավելացել է 8,6 տոկոսով։ Դա, իհարկե, տեղի է ունեցել անցած տարվա 3,3 տոկոս անկման նկատմամբ։ Բայց խնդիրը նույնիսկ անցած տարվա ցածր բազան չէ։
Այնպես է դարձել, որ 8-9 տոկոս գնաճն իշխանություններն արդեն ֆանտաստիկ լավ արդունք են համարում։ Չեն հասկանում, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա չափազանց մեծ ճոխություն է։ Եթե մինչև 8-9 տոկոսանոց գնաճի պատճառով բնակչության կեսի եկամուտները ցածր էին աղքատության վերին գծից, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ ունենք նման բարձր գնաճից հետո։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բավարարվել է նրանով, որ նման գործունեությունը որակվել է որպես պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ խտրական պայմանների սահմանում և կիրառում, ինչի համար նախազգուշացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:
Արդեն ապրիլին անհավանական բարձր մուտքեր գրանցվեցին։ Այդ ամսին, պաշտոնական տվյալներով, միայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 232 մլն դոլարից ավելի գումար։ Խոսքը զուտ ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների մասին է, որոնք դասվում են մասնավոր տրանսֆերտների շարքին։
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ գումարը, որը մարդը ստանում է՝ որպես աշխատավարձ, նվեր կամ ժառանգություն, նույնպես գույք է և համարվում է մարդու սեփականությունը: Պետությունը չի կարող մարդու անձնական գույքը, այս դեպքում՝ ֆինանսները, տնօրինելու պայմաններ սահմանել: Երբ մարդուն պետությունը ստիպում է գումարը ծախսել անկանխիկ եղանակով, ապա ուղղակի միջամտում է սեփականության իրավունքի իրացմանը»,- նշեց իրավաբանը:
«Վատնումը միայն այն չէ, որ աննպատակ ծախսում են։ Վատնում է նաև այն, որ ճիշտ ժամանակին չի ծախսվում, որովհետև այդ գումարն այսօր ծախսվեց, իքս պահ հետո պետք է արդյունք տա։ Այսօր չծախսվեց, այդ իքս պահի արդյունքը կորսվեց։ Ինքը կարող է նույնիսկ մնալ պետական գանձարանում, բայց մնալով՝ արդեն դա վատնում է, որովհետև չես ծախսել, որպեսզի ստանաս այն արդյունքը, որը քաղաքական կամ ընդհանրապես կառավարության ծրագրում արձանագրվել է»,- այս խոստովանությունն օրերս կառավարության նիստում արեց Նիկոլ Փաշինյանը։ Մարդ, ում վարչապետության 4 տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերը մշտապես թերակատարվել են։
Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է անցում կատարել հողակտորների խոշորացմանը, որպեսզի Հայաստանում մեծ ներդրումներ անելու ցանկություն ունեցող ներդրողները չբախվեն հողերի կտրատվածությանը, ինչը մեծ և լուրջ խնդիր է։
Կառավարության հունիսի 2-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերջին տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ:
Անցած տարի այս շրջանում, երբ մեկնարկում էին խորհրդարանական ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մեր ժամանակի ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։
Ազգային ժողովի հանձնաժողովներում ընթանում են անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Քննարկումներին, եթե, իհարկե, դրանք կարելի է քննարկում անվանել, մասնակցում են բացառապես իշխող խմբակցության պատգամավորները։ Ընդդիմությունը, մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանում չէ, չի մասնակցում նաև բյուջեի կատարման քննարկումներին։ Ու դա լավ առիթ է իշխանությունների համար՝ տպավորություն ստեղծելու, թե փայլուն արդյունքների են հասել։
«Մենք ասում ենք, որ արգելվում է 300 հազար դրամից ավելի գործարքի դեպքում այն իրականացնել կանխիկ, բայց օրինակ, սուպերմարկետում կարելի է մեկ ժամվա մեջ նույն մարդը 10 անգամ 300 հազար դրամանոց գործարք անի,- հունիսի 2-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակել,- Իհարկե, հասկանում ենք, որ այստեղ որոշակի տեխնիկական հարցեր կան, որ պետք է կարգավորենք, բայց պետք է գնանք այս ուղղությամբ»:
Ներքաղաքական լարվածության ֆոնին՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե տնտեսությունն ու աշխատավարձերը մեծ տեմպերով աճում են, դարակազմիկ բարեփոխումներ են անում, թոշակներն են բարձրացնում, ուսուցիչների աշխատավարձն են ավելացնում, տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացնում, մետրոպոլիտենի կայարաններ են կառուցում, Երևանի տրանսպորտի հարցերն են լուծում, և այդպես շարունակ։ Բայց իրականում այս ամենի տակ ավելի շատ իմիտացիա է թաքնված, քան կարելի է իրական արդյունք ակնկալել։
Իշխանությունները համառորեն առաջ են տանում այն թեզը, թե աշխատավարձերը Հայաստանում մեծ տեմպերով ավելանում են և ավելի արագ, քան գնաճն է։ Սրա նպատակն է՝ ցույց տալ, որ մեր երկրում սոցիալական վիճակը ոչ թե վատացել է, այլ լավացել։