
Մեզ որպես խորհրդատու միացավ աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն․ Նարեկ Կարապետյան
Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ միանալու է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժմանը։
Նա հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով այն ուղղությունները, որոնցով կարող է զարգանալ հայկական տնտեսությունը։ Շարժումից նշել են, որ Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու «Մեր ձևով» շարժման կողմից կազմվող՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։